Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 26)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ադրբեջան՝ Խոջալուի զոհերի հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1802 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, մանկավարժ, գրական-հասարակական գործիչ Գաբրիել Պատկանյանը։

1877 - ծնվել է արձակագիր Միքայել Մանվելյանը։

1921 - Մոսկվայում տեղի է ունեցել ռուս-թուրքական խորհրդաժողով։ Կնքված պայմանագրով ՀՍԽՀ-Թուրքիա սահմանը որոշվել է Ախուրյան և Արաքս գետերով։

1959 - վախճանվել է աշուղագետ Վերդին։

1986 - Միխայիլ Գորբաչովը հայտարարում է ԽՍՀՄ-ում «Արագացման» («Ускорение») գործընթացի սկիզբը։

1988 - Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում սկսվել են հայկական ջարդերը, որոնք շարունակվել են չորս օր։

1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ գիշերը տեղի է ունեցել Խոջալուի գրավումը և արյունահեղությունը։   

 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հունգարիայի և Լեհաստանի հետ։

2001 - ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

2005 - Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Վիկտոր Սողոմոնյանը նշանակվել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար:

2007 - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած` երկքաղաքացիություն սահմանող օրինագծերի փաթեթը:

2013 - վախճանվել է պատմաբան, պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը։

2019 - ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել են Պետական Վերահսկողական Ծառայության երկու աշխատակիցներ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1513 - երկրաշարժը ավերել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը։

1564 – ծնվել է անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ Քրիստոֆեր Մարլոն։

1618 - առաջին գահակալության ժամանակ գահընկեց է արվել Օսմանյան կայսրության Մուստաֆա 1-ին սուլթանը։

1712 — Ռուսաստանում ցար Պետրոս 1-ինի հրամանով հիմնադրվել է Տուլայի զինագործարանը։

1770 – վախճանվել է բարոկկո դարաշրջանի իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տարտինին։

1794 - Ֆրանսիայում Ազգային Կոնվենտը հեղափոխության թշնամիների սեփականությունը բռնագրավելու հրաման է արձակել։

1802 - ծնվել է ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ Վիկտոր Հյուգոն։

1808 - ծնվել է ֆրանսիացի գրաֆիկ, գեղանկարիչ, քանդակագործ Օնորե Դոմիեն։

1815 - Էլբա աքսորված Նապոլեոն Բոնապարտը փախել է այնտեղից։

1821 - վախճանվել է ֆրանսիացի կաթոլիկ փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ և դիվանագետ Ժոզեֆ դը Մեսթրը։

1848 - Ֆրանսիայում վերացվել են ազնվական տիտղոսները։

1852 — բրիտանական «Բիրկենդեխ» ֆրեգատը խորտակվել է Բարեհուսո հրվանդանի շրջանում, որի արդյունքում զոհվել է 454 մարդ։

1878 - ֆրանսիացի բանասեր էմիլ Լիտտեն գիտնական Շարլ Էմաննուել Սեդիոյի խնդրանքով հայտնաբերված մանրագույն կենդանի էակների համար ստեղծել է «միկրոբ» տերմինը։  

1893 - ծնվել է անգլիացի գրականագետ, լեզվաբան, հոգեբան, բանաստեղծ Այվոր Արմսթրոնգ Ռիչարդսը։

1896 - Անտուան Անրի Բեքերելը հայտնաբերել է, որ ուրանի նմուշը և հետք է թողնում լուսազգայուն թղթի վրա, հետգայում նրա անունով է կոչվել ռադիոակտիվ աղբյուրի ակտիվության չափման միավորը ՍԻ համակարգում։

1917 — Ռուսաստանի մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում տեղի են ունեցել անկարգություններ, պետական դուման ցրվել է, հայտնվել են բարիկադներ, սկսվել է համընդհանուր գործադուլը, իսկ զորքերը սկսել են անցնել հեղափոխականների կողմը։

- Նյու Յորքի «Victor» ընկերությունում ձայնագրվել է առաջին ջազային սկավառակը։

1919 — ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում ստեղծվել է Գրանդ-Կոնյոն ազգային այգին։

1924 — Գերմանիայում Ադոլֆ Հիտլերին «գարեջրային ապստամբության» պատճառով դատապարտել են հինգ տարվա ազատազրկման։

1930 — Նյու-Յորքում սպանել են ամերիկյան մաֆիայի պարագլուխներից մեկին՝ Թոմ Ռեյնին, և Նյու-Յորքում սկսվել է այդ քաղաքի պատմության մեջ մաֆիոզ կլանների ամենախոշոր պատերազմը։

1932 - ծնվել է ամերիկացի երգիչ, երգահան, դերասան և գրող Ջոնի Քեշը։

1935 — գյուտարար Ռոբերտ Ուոտսոն-Ուոտտը իրականացրել է իր հայտնագործության՝  «ռադարի» (RAdio Detection And Ranging), առաջին փորձարկումը։

1954 - ծնվել է թուրք պետական և քաղաքական գործիչ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

1955 — «Նորթ Ամերիկեն» ընկերության փորձարկող-օդաչու Ջորջ Սմիթը ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ իրականացրել է գերձայնային արագությամբ ընթացող ինքանթիռից հաջողված կատապուլտացիա։

1993 — պակիստանցի իսլամիստ Ռամզի Ահմեդ Յուսեֆը իր հինգ հանցակիցների հետ միասին Նյու-Յորքի Միջազգային առևտրի կենտրոնի ստորգետնյա կայանատեղիում պայթեցրել է պայթուցիչով բեռնված բեռնատար մեքենա։

2005 — վախճանվել է «Macintosh» համակարգչի ստեղծող Ջեֆ Ռասկինը։

2008 - «Կորուսյալները» ֆիլմի հիման վրա թողարկվել է «Via Domus» խաղը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»
Ամենադիտված