Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ռուսաստանը Հայաստանին օգնում է բանակը բարեփոխելու հարցում. Կոպիրկին

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև ամենատարբեր ուղղություններով շփումները շարունակվում են: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը չէր բացառել 102-րդ ռուսական ռազմակայանի կազմից որևէ զինվորական կազմավորման (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելք տեղափոխելու հնարավորությունը: Նա նշել էր, որ այդ համատեքստում հարցի համատեղ մշակում է ընթանում:

Դեսպանը չմեկնաբանեց Հարությունյանի հայտարարությունները` նշելով, որ համապատասխան տեղեկությունը կտրամադրվի, երբ ժամանակը գա։

Դիվանագետը նշեց նաև, որ ռուսական կողմը հայ գործընկերներին օգնում է բանակի վերասպառազինման և բարեփոխման հարցում։

«Արդեն արվում է»,- ասաց դեսպանը՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի։

Նրա խոսքով` ընդհանուր առմամբ Հայաստանի ղեկավարության հետ շարունակվում են շատ սերտ և ինտենսիվ շփումները։

 

website by Sargssyan