Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովհաննես Գաբուզյանն ու Սուսաննա Գաբոյանը միանձնյա առաջատարներ են

ՍՊՈՐՏ

Երևանի շախմատի տանը փետրվարի 16-28-ը ընթացող շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր տեղի ունեցան 6-րդ տուրի պարտիաները:

Հանգստյան օրերին տարած երկու հիանալի հաղթանակների շնորհիվ մրցաշարային աղյուսակը գլխավորել էր Հովհաննես Գաբուզյանը: Նա պարտության էր մատնել նաև նախկին առաջատար Արման Փաշիկյանին: 6-րդ տուրում Գաբուզյանը սպիտակներով խաղաց Սամվել Տեր-Սահակյանի հետ: Թեև պարտիայի ընթացքում Գաբուզյանը զինվորի առավելություն ուներ, սակայն վերջնամասում զգուշավորություն դրսևորեց և բաց թողեց առավելությունն ու հաղթելու հնարավորությունը: Պարտիան խաղաղ ելք ունեցավ:

 Գաբուզյանի մոտակա հետապնդողը՝ Փաշիկյանը սևերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի հետնապահ Լևոն Բաբուջյանի հետ: Ի դեպ, դա Բաբուջյանի վաստակած առաջին կես միավորն էր առաջնությունում: Խաղաղ ելք ունեցավ նաև Մանուել Պետրոսյանի և Տիգրան Հարությունյանի միջև կայացած պարտիան:

Կարևոր հաղթանակ տարավ Ռոբերտ Հովհաննիսյանը. նա սպիտակներով պարտության մատնեց Հայկ Մարտիրոսյանին: Շանթ Սարգսյանը սպիտակներով ստիպեց անձնատուր լինել Մամիկոն Ղարիբյանին, իսկ Զավեն Անդրիասյանը սևերով հաղթեց Տիգրան Պետրոսյանին:

6 տուրից հետո աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Գաբուզյանը. նա իր ակտիվում ունի 5 միավոր: Կես միավորով հետ է մնում Փաշիկյանը: Միանգամից 5 շախմատիստ՝ Մանուել Պետրոսյանը, Սարգսյանը, Տեր-Սահակյանը, Հովհաննիսյանն ու Հարությունյանը վաստակել են 3.5 միավոր և բաժանում են 3-7-րդ տեղերը: Մարտիրոսյանն ու Անդրիասյանն ունեն 2.5, Ղարիբյանը՝ 2, Տիգրան Պետրոսյանը՝ 1.5 միավոր: Աղյուսակը եզրափակում է Բաբուջյանը:

Կանանց մրցաշարի տուրի կենտրոնական պարտիայում Սուսաննա Գաբոյանը միավորը կիսեց Սիրանույշ Ղուկասյանի հետ: Մարիա Գևորգյանը պարտության մատնեց Աննա Խաչատրյանին: Խաղաղ ելք ունեցավ Մարիամ Ավետիսյան - Արփինե Գրիգորյան պարտիան: Նարե Առաքելյանը հաղթեց Վերոնիկա Խաչատրյանին, Աստղիկ Հակոբյանն էլ պարտության մատնեց Մարիամ Մկրտչյանին, որը խոշոր անակնկալի հեղինակ էր դարձել 4-րդ տուրում՝ հաղթելով մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Մարիա Գևորգյանին:

6 տուրից հետո աղյուսակը գլխավորում է Գաբոյանը. նա ունի 4.5 միավոր: Գևորգյանը հետ է մնում կես միավորով: 3-4-րդ տեղերը 3.5 միավորով կիսում են Վերոնիկա Խաչատրյանն ու Մարիամ Ավետիսյանը:

Ավելացնենք, որ կանանց առաջնությունը կավարտվի փետրվարի 25-ին, տղամարդկանց մրցաշարը՝ փետրվարի 28-ին:

Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)
Ամենադիտված