Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Մեր զոհերի գերակշիռ մասն այսպիսի կառավարման հետեւանքով է եղել. Էդիկ Բաղդասարյան

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է Աբու Դաբիում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի տաղավարի վերաբերյալ «Հետքի» նյութի վերաբերյալ  ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության արձագանքին։

Գրառման մեջ ասվում է․

«Հակոբ Արշակյանի ղեկավարած նախարարությունն ասում է, թե լոգիստիկ խնդիրների հետեւանքով է ԱբուԴաբիում Հայաստանի տաղավարն այդպիսին, ցուցանմուշները տեղ չեն հասել: Սա մանրուք չի, սա պարզապես բանաձեւ է: Այսպես է եղել նաեւ պատերազմի օրերին՝ զրահաբաճկոնները տեղ չէին հասնում, զինտեխնիկան տեղ չէր հասնում կամ չափազանց ուշ էր հասնում: Այսպես է կառավարվում երկիրը, եւ մեր զոհերի գերակշիռ մասն այսպիսի կառավարման հետեւանքով է եղել: Բայց մի տարբերություն, այնուամենայնիվ, կա: Արշակյանը հրամայել է ծառայողական քննություն սկսել: Ինքը՝ նախարարը, բնականաբար չի պատժվի, նա մանուկների համար նախատեսված անօդաչու սարքերի փորձարկումներ դեռ պիտի անի»։

website by Sargssyan