ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մհեր Սեդրակյանը հեռանում է քաղաքականությունից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, պարզվում է, որոշել է հեռանալ քաղաքականությունից և այլևս չի աջակցելու հարազատ կուսակցության` ՀՀԿ–ի վերարտադրությանը: Վերջին շրջանում Սեդրակյանը նույնիսկ չի ներկայանում ԱԺ քառօրյա նիստերին։

Այս տարվա սեպտեմբերի 9–ին դիմակավորված անձինք ցուցադրաբար ներխուժել են պատգամավորի տուն և հետախուզվող անձի են որոնել։ Սերժ Սարգսյանի արձագանքը պատգամավորի բողոքներին բավականին սառն է եղել, ինչից հետո Սեդրակյանը խորը ընկճախտի մեջ է ընկել:

«Փաստի» տեղեկություններով` պատգամավորը դա համարել է իշխանության կողմից իրեն ուղղված մեսիջ, որ նոր իրողությունների պայմաններում իր ծառայությունները այլևս անհրաժեշտ չեն: Այնպես որ, չի բացառվում, որ Սեդրակյանին հաջորդ խորհրդարանում այլևս չտեսնենք…

Վերոնշյալ իրադարձությունները որոշակիորեն սառեցրել են նաև Սեդրակյանի որդու քաղաքական ամբիցիաները…»

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular