Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք ոչ միայն կրիմինալի «գլուխն» ենք կտրել, այլև՝ ինչի վրա որ այն հենվում է․ շոշափուկները»․ Վանո Սիրադեղյանի բացառիկ հարցազրույցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Հայաստանի ամենաինքնատիպ ու հզոր պետական գործիչներից եւ գրողներից մեկի` Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն էր: Վանոն դարձավ 70 տարեկան: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք Սիրադեղյանի հետ մի հարցազրույց, որը լույս է տեսել 1994 թվականին` «Ազգ» թերթում: 

ԹՂԹԱԿԻՑ - Վերջին ժամանակներս քաղաքում կարծես թե սկսել են քիչ կրակել...

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ – Ինչո՞ւ «կարծես թե»: Ինքներդ Ձեր ականջին չե՞ք հավատում...

- Կամ չարախոսում եմ: Այո, սկսել են քիչ կրակել, բայց ոմանք գտնում են, որ պարզապես ցուրտը և ընկճվածությունը բթացրել են նույնիսկ գանգստերական զգացումները: Թե՞ դա այնոամենայնիվ ոստիկանության գործողությունների արդյունքն է:

- Նախագահի հրամանագրի հրապարակումից հետո մենք բնակչությունից առգրավեցինք 1000 միավոր զենք: Դա ներքին զորքերի երկու գնդի սպառազինություն է: Ըստ որում, եթե շարունակենք համեմատությունը, երկու գունդ, որտեղ յուրաքանչյուրն ինքնագլուխ է և որևէ մեկին չի ենթարկվում: Ներկայումս այդ մարդիկ զինաթափված են: Իհարկե, ես այնքան էլ միամիտ չեմ, որ մտածեմ, թե առգրավվել է բոլոր «ազատ հրաձիգների» ամբողջ զենքը, բայց մեծ մասն այլևս չի կրակի:

- Քաղաքի ո՞ր մասերն են հատկապես քրեածին:

- Հիմնականում նորակառույցները, որտեղ հսկողությունն այնքան էլ ուժեղ չէ, թեև կրակում էին նաև Կոնդում, Կիլիկիայում, Խորհրդային շրջանում, Շենգավիթում...

- Մաֆիա հասկացությունը մեզանում իրողությո՞ւն է, թե ավելի շատ ուրվական: Ես նկատի ունեմ զուտ քրեական կողմը, ասենք հրոսակախմբերը, ոչ թե տնտեսական, քաղաքական կողմը...

- Եթե խոսենք զուտ քրեական կողմի մասին, ապա դա այնուամենայնիվ պետք է անվանել հրոսակախումբ: Իսկ մաֆիան բազմաշերտ է և բազմակառույց: Իհարկե, այն անպայման ունի նաև հրոսակախմբի տարրեր, բայց անհնար է առանց կառավարության, դատախազության աշխատակազմի, ՆԳՆ-ի, խորհրդարանի բարձրաստիճան հովանավորների: Խոստովանում եմ, եղավ մի պահ, երբ մեր հասարակության մեջ ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որը նպաստում էր մաֆիական կառույցի ստեղծմանը: Դա տեղի չունեցավ, քանի որ մենք կարողացանք ժամանակին վերացնել մի քանի խոշոր հրոսակախմբեր, որոնց հիման վրա տեղի կունենար հետագա աճը: Ներկայումս արդեն 40-50 մարդ բանտարկված է:Ի դեպ, շատերը երկյուղներ էին հայտնում, որ եթե մենք ձերբակալենք բոլոր «հեղինակություններին», ապա հանցաշխարհում կսկսվեն կամայականություններ, հաշվեհարդարներ, սպանություններ: Մենք պատրաստվել էինք նաև այդ տարբերակին: Բայց պետք է ասեմ, որ թեև մի քանի միջադեպ եղավ, բայց ընդհանուր առմամբ հանցագործությունների պատկերը չփոխվեց: Մենք հասանք մեր նպատակին:

Այսինքն, քրեական մասը մաքրեցիք, հիդրայի գլուխը կտրեցիք: Բայց մնում են տականքները, որոնք հանցաշխարհում կզբաղեցնեն ազատված «թափուր տեղերը»: Մնում են նաև նրանք, ում դուք անվանեցիք պետական կառույցների «հովանավորներ»..

- Մենք ախր ոչ միայն «գլուխն» ենք կտրել, այլև ինչի վրա որ այն հենվում էր, ստորին շերտերը, շոշափուկները: Սա ինչ վերաբերում է «թափուր տեղերին»: Իսկ շատերը պարզապես հեռացել են:

Զգացել են, որ տեղի է ունենում գայլաո՞րս:

- Այո:

Լավ: Եվ այնուամենայնիվ, ինձ ավելի շատ հետաքրքրում են «հովանավորները»: Թե՞ դուք...

- Դա աշխատանքի ամենածանր մասն է, որը հենվում է օպերատիվ տվյալների վրա: Ենթադրենք ես գիտեմ, թե ով է «հովանավորում» այս կամ այն հրոսակախմբին, բայց գործի վրա բռնելը... Մի տարրական օրինակ. երբ մենք սկսեցինք քրեական աշխարհի «մաքրագործումը», խորհրդարանում սկսեցին ստորագրություններ հավաքել ի պաշտպանություն դրա որոշ ակնհայտ ներկայացուցիչների: Դրանք 5-6 մարդ են, որոնց մականունները հիանալի հայտնի են քաղաքում: Եվ մինչև օրս էլ շարունակում են ստորագրություններ հավաքել նրանց օգտին: Եվ հետո ի՞նչ հարկ կա զարմանալու, եթե հենց պատգամավորների մեջ էլ կան անցյալում քրեական պատիժ կրած մարդիկ: Նրանք շփվում են այդ միջավայրի հետ: Եվ, բնականաբար, կպաշտպանեն այն:

- Երբ դուք զբաղեցրիք այս պաշտոնը, շատերին թվում էր, թե գլուխ չեք հանի: Բայց ահա ոստիկանությունը թափ տվեց քրեական աշխարհը, սկսել են քիչ կրակել: Ինչո՞վ եք բացատրում, որ ձեր նախորդներին դա չէր հաջողվում: Դա ձեր անձնական հատկանիշների՞ շնորհիվ էր...

- Այո, շատերին թվում էր, թե դա իմ ուժերից վեր է, ըստ որում, նույնիսկ իմ ամենամոտ բարեկամներիս: Ես նույնիսկ կարող եմ ասել, որ ինձանից բացի չկար մեկը, որ հավատար, թե ես գլուխ կհանեմ, բացի թերևս Վազգեն Սարգսյանից: Սակայն ինչպես տեսնում եք...

- Եվ այնուամենայնիվ.. Շատ պրոֆեսիոնալներ համոզված էին, թե դուք լիակատար ձախողում կկրեք: Ուրեմն, կոնկրետ ի՞նչ եք արել. կառույցների վերակազմակերպո՞ւմ, կադրային փոփոխություննե՞ր, թե պարզապես կարգապահության խստացում:

- Օրինակ, կարելի է ասել, որ բնակչությունից զենքի առգրավման վերաբերյալ նախագահի հրամանագիրը ազատ արձակեց մեր ձեռքերը, օգնեց այդ հարցում: Մյուս կողմից մենք կկարողանայինք դա անել նաև առանց հրամանագրի: Չէ՞ որ իրավական դաշտը մնում էր նույնը: Պարզապես բանն այն էր, որ առաջին ութ ամիսներին ես հիմնականում կատարում էի կադրային փոփոխություններ: Համոզվեցի, որ նախկին անձնակազմի հետ գործը մեռյալ կետից չի շարժվի:

- Քանի որ նախկիններն արդեն «սերտաճել էին»...

- Ոչ, չի կարելի ասել, թե «սերտաճել էին», բայց կենցաղային մակարդակով արդեն կապված էին: Պետք է գային նոր մարդիկ, որոնք կաշկանդված չէին լինի հին կապերով, հետևաբար կունենային գործողությունների լիակատար ազատություն: Թե հանցագործներին բռնելու, և թե նրանց ուր որ հարկն է ուղարկելու համար:

Առաջին տարին ես աշխատանքից ազատեցի բոլոր նրանց, ովքեր այս կամ այն պատճառով ի վիճակի չէին կատարելու հրամանները, և նրանց փոխարինեցի գործունյա, եռանդուն աշխատակիցներով: Նրանք համարձակ էին, այն միջավայրի հանդեպ «պարտք ու պահանջից» զերծ, որտեղ իրենք պետք է մարմնավորեին օրենքը:

- Այսինքն, առայժմ հույսը դրվում է լոկ այն բանի վրա, որ ոոստիկանությունը ինքն իրեն կկերտի:

- Թող գոնե դա լինի, մինչև որ քաղաքակիրթ աշխարհին վայել կարգով այդ, վերահսկիչ պարտականությունն ինչպես հարկն է սկսեն կատարել համապատասխան գերատեսչությունները:

- Պրոֆեսիոնալները Ձեր գալուց առաջ և այժմ էլ պնդում են, թե ոչինչ չի կարող արմատապես բարեփոխվել, քանի դեռ չկան օրենք ոստիկանության մասին, համապատասխան տեխնիկական հագեցվածություն, բավական բարձր աշխատավարձ:

- Դատարկ խոսքեր: Խորհրդային նախկին օրենքի շրջանակներում կարելի է հիանալի գործել: Դա բավական լավ և ուժեղ օրենք է և փոքր փոփոխություններով հիանալի կիրառելի մեր իրականության մեջ: Ինչ վերաբերում է տեխնիկային և աշխատավարձին, իհարկե, դրանք մի բան չեն:

- Լավ, իսկ եղե՞լ են դեպքեր, երբ ձեզ հայտնի են դարձել նման փաստեր, և դուք պատժել եք մեղավորներին:

- Ցավոք, նման տխուր փաստեր կան: Մի քանի մարդ բանտարկված է, ՆԳ մարմիններից հեռացված են զգալի թվով աշխատակիցներ, որոնց կասկածում են դատապարտելի գործողությունների մեջ: 1992թ. հեռացվեց 772 մարդ, 1993-ին՝ 971: Դա անձնակազմի 10 տոկոսն է: Թեև պետք է ասեմ, որ նման դեպքերն ապացուցելը շատ դժվար է, այսինքն՝ հանցանքի վայրում բռնելը: Երկրորդ. այդ կարգի բազմաթիվ գործեր մի տեսակ «լուծվում են» դատախազությունում: Ասենք, ՆԳՆ-ն գործ է բացում իր աշխատակիցների վրա, իսկ դատախազությունն արգելափակում է: Շատ բարդ է: Հիշո՞ւմ եք, անցյալ տարի Սպանդարյանի շրջանում բաժանմունքի աշխատակիցները մահվան աստիճանի ծեծեցին մի մարդու: Ես ցրեցի ամբողջ անձնակազմը, չորս հոգու հանձնեցինք դատախազությանը: Անցավ որոշ ժամանակ ու պարզվեց, որ նրանք երկուսին բաց են թողել, և գործը մի տեսակ լռվեց:

- Իսկ դա ինչո՞վ է պատճառաբանված:

- Նրանով, որ բռնվածներից ոչ մեկը չի խոստովանում, որ մահացու հարվածը հենց ինքն է հասցրել: Ուրեմն, դե էլ ի՞նչ անեն: Մի բան արած լինելու համար պահեցին մեկին, երևի ամենախեղճին, և վերջ: Ինձ համար դա մի տեսակ փակուղի է:

- Այսինքն, քանի դեռ ՆԳՆ-դատարան-դատախազություն եռյակը միասնաբար չի գործում, հարկ չկա առանձնապես լավատես լինել:

- Իհարկե, եթե նման ակնհայտ գործում՝ սպանության գործում, ես չեմ կարող պատժի հասնել, էլ ի՞նչ խոսենք «մանրուքների» մասին... Ուստի, ամենից հաճախ մենք գործին ոչ թե բանական, քաղաքակիրթ ընթացք ենք տալիս, այլ պարզպես հեռացնում ենք ՆԳ մարմիններից, եթե տեղեկություններ ունենք կամ կասկածում ենք, ասենք, կաշառակերության մեջ:

- Անձամբ ձեզ համար ի՞նչն է ամենադժվարը:

- Ամենադժվարը անցյալի ժառանգությունն է, իմ նախորդներից ստացած գործերը, որոնց առիթով տուժածները, բնականաբար, ինձ են դիմում: Կամ էլ երբ մեր աշխատակիցներն անբարեխիղճ են գործերը վարում: Օրինակ, վերջերս ինձ դիմեց մի կին: Նրա ասելով, իր որդուն ապօրինաբար հանցագործությունների մեջ էին մեղադրել երեք հոդվածներով:

- Գո՞րծ էին «թխել»:

- Այո: Դա Մյասնիկյանի շրջանում էր, միլիցիայի մատը նույնպես խառն էր: Իսկ Խորհրդային շրջանի դատախազն իր ծանոթին պաշտպանելու համար գործ էր սարքել այդ երիտասարդի վրա: Ի դեպ, դա մոտ 12 տարվա ազատազրկում էր: Ես կարգադրեցի պարզել: Սկզբում զեկուցեցին, որ ամեն ինչ «մաքուր է»: Հրամայեցի երկրորդ հետաքննություն անցկացնել, ու դրա հետևանքով մարդու վրայից երկու հոդվածներ հանվեցին: Պատկերացնո՞ւմ եք, որ մարդը դատարկ տեղը 12 տարի բանտ էր նստելու:

- Իհարկե, այդ մարդու համար կարելի է ուրախանալ: Բայց Դուք գիտեք, որ ընդհանուր առմամբ վիճակը մտահոգիչ է: Տխուր է, որ հանուն արդարության հաղթանակի դեռևս հարկ է լինում դիմել անձամբ նախարարին: Դա նշանակում է, որ ներքևներում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, որ երաշխիք չկա, թե տեղերում ամեն ինչ արդար ձևով կլուծվի:

- Ինչո՞ւ, երաշխիքներ կան: Ինձ վստահություն է ներշնչում երկու ուղղությամբ կատարվող մեր աշխատանքը: Առաջինը՝ որ բոլոր դեպքերում հանցագործն անպայման պետք է պատժվի: Իսկ երկրորդը, որ անմեղը ոչ մի դեպքում չպետք է պատժի ենթարկվի: Առաջինի դժվարությունն այն է, որ, ինչպես ասացի, խնդիրներ են ծագում դատարանում և դատախազությունում: Երկրորդինը, որ դժվար է զուգահեռաբար լարված կերպով գործել երկու ուղղություններով, բայց դա էլ մեր պարտքն է:

- Ասում են, թե ոստիկանությունը մեզանում ապաքաղաքականացված է: Այդուհանդերձ, ձեզ համարում են քաղաքական դեմք: Ըստ որում, ամենաուժեղներից մեկը: Մի ժամանակ գտնում էին, թե վերին ոլորտներում անհատականությունների պայքարը տեղի է ունենում Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի միջև: Ուժերի այդ դասավորությունը սովորական դարձավ, իսկ դրա լուծումը՝ նույնիսկ ավանդական: Հիմա էլ ուրիշ վարկած կա, թե նախագահն իբր այդ դրվածքից հետո միանգամայն կարող էր ենթադրել նորը: Այսինքն, այսօր գլխավորելով ՆԳՆ-ի նման բավական ամրապնդված, հանդերձավորված, լավ զինված կառույց, դուք որոշակի իրավիճակում կարող եք դառնալ, ասենք, նախագահի հակոտնյան կամ մրցակիցը քաղաքական գործերում: Ավելին, նույնիսկ պնդում են, թե արդեն այժմ դուք տարաձայնություններ ունեք:

- Հիանալի է մտածված, խոսք չունեմ: Բայց, գիտեք, նույնիսկ ծիծաղելի կլիներ պնդել, թե ես քաղաքական դեմք չեմ: Ի դեպ, քաղաքակիրթ աշխարհում ՆԳ նախարարը միշտ էլ քաղաքական դեմք է: Միանգամայն բնական է, որ այդ նախարարության ղեկավարը պետք է լինի պետության ղեկավարի քաղաքական հենարանը, դաշնակիցը:

- Այսինքն, Դուք նախագահի հետ որևէ տարաձայնություն չունե՞ք:

- Այն չի կարող լինել: Իսկ եթե լինի, ես կթողնեմ պաշտոնը: Կամ նախագահը կասի, և ես կհեռանամ: Իսկ եթե լիներ, մեր ներքին իրավիճակը կլիներ Վրաստանի կամ Ադրբեջանի պես, որտեղ մի ղեկավարը չի վստահում մյուսին:

 

«Ազգ», 12 հունվարի, 1994թ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Паст». Ажиотаж вокруг геополитической конференции в Москве. Какие радикальные оценки она получила на Западе?Курсы валют в Армении ISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроля Погода в Армении: ночные заморозки в горах Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Решение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак КарапетянАрмянские театры примут участие в XXV юбилейном фестивале «Молодежь. Театр. Фест»В Норильске представили проект «Путь в Санаин. История одного детдома» Минобороны Польши заявило об отсутствии планов отправлять войска на УкраинуДавид Тоноян: Поддержал бы борющихся тавушцев если бы был на свободеАрмянская епархия Кипра выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя Родины»Представители езидской общины Армении присоединяются к борьбе движения «Тавуш во имя Родины»Ушаков: Визит Путина в Турцию – внешнеполитический приоритет, но дата пока не согласованаМИД Словакии заявил о желании принять участие в инаугурации президента РФ, страна выступает против создания нового железного занавеса"Премьер-министр Армении не сможет присутствовать": Ушаков о параде победы 9 мая на Красной площадиПутин проведет двустороннюю встречу с Пашиняном 8 маяМногие граждане присоединились к шествию движения «Тавуш во имя Родины»На границе между Арменией и Азербайджаном установлены новые пограничные столбыНесмотря на препятствия, создаваемые полицией, мы движемся вперед ради истины (Видео)Глава МИД Армении надеется на подвижки в мирном процессе с АзербайджаномПесков: учения с ядерными силами связаны со словами об отправке войск на УкраинуВазген Манукян: Я приветствую движение, начавшееся в Тавуше и ставшее национальным, которое вернуло нам национальное достоинство, уверенность в себеЗапад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянЛюбимец театралов — Юрий Сагьянц Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянДизайнер Khosrov представил свою новую армянскую коллекциюНародное собрание в поддержку движения «Тавуш – во имя Родины» в КанадеЛюбое государство может потребовать от Армении территории, потому что не встречает никакого сопротивления: тюркологВ столице Хорватии Загребе прошли первая армянская литургия и Дни культуры Армении В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Министр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиМИД РФ: Армения продолжает оставаться полноправным участником ОДКБЗахарова: Москва ждет ответа от армянских коллег на обращение, направленное российскими парламентариямиАбрамян: Сфабрикованное дело против Нарека Самсоняна и Вазгена Сагателяна уже передано в суд, где власти продолжат шоуГарегин II и Мохаммед Мехди Иманипур обсудили вопрос преодоления существующих проблем в регионеДорога в Киранц открылась: "Азатутюн"Глава МИД Армении подчеркнул важность приверженности принципу территориальной целостностиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Военные парады на День Победы пройдут в 25 городахПроисходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянРежим провоцирует РоссиюВ московской консерватории пройдет концерт пианистов Евы Геворгян и Константина Хачикяна Фильм «250 км» Асмик Мовсисян получил награду за самый вдохновляющий короткометражный фильм в Канаде Лукас Селараян забил гол и сделал ассист против «Аль-Рияда»
Самое популярное