ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չորրորդ իշխանություն». Կիրակնօրյա արյունահեղության հետևում քրեական հեղինակություններ են

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Կիրակի կեսգիշերին հերթական կրակոցներն են հնչել Երևանում, ցավոք, ողբերգական ավարտով։

Չարբախ թաղամասում գտնվող «Լիա» գեղեցկության սրահից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով՝ 35-ամյա Արամ Պետրոսյանը, որովայնի հրազենային վնասվածքով 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, և հրազենային վնասվածքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը։ Մուշեղն ու Գևորգը մահացել են։

 

«ՉԻ» տեղեկություններով «ռազբորկան» հրահրել են ծագումով Գավառից Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրները։ Նրանք քրեական աշխարհում հայտնի են «Քյավառցի Արա–Ալիկ» հավաքական մականվամբ։

Մահացածներից մեկը նրանց հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով եղբայրների ու սպանվածներից մեկի հարաբերությունները վատացել են։

Եղբայրներն էլ որոշել են վրեժխնդիր լինել և պատժել նրան։ Վերջինիս վրա մարդ են ուղարկել: Երկու հոգով իմացել են, թե որտեղ է եղբայրների թշնամին և հենց այդ տարածքում էլ որոշել են հրապարակային պատժել նրան։ Սակայն անսպասելիորեն վիճաբանող կողմերից մեկի մոտ հրազեն է հայտնվել, և նա սկսել է անկանոն կրակել»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular