ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավոր չի լինելու զարգացման համար միջոցներ նախատեսել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը վերլուծելով Հայաստանի 2020 թվականի տնտեսությունը, ներկայացրել է թե ինչպիսի զարգացում կարող է ունենալ տնտեսությունը 2021 թ-ին։ Ըստ Նաիրի Սարգսյանի պետական բյուջեի մուտքերն ապահովող կարևորագույն խողովակների հոսքի կրճատում է սպասվում, քանի որ Հայաստանում աշխատավարձի, աշխատատեղերի, վարձակալության վճարների կրճատումներն են եղել, ինչը հանգեցնելու է նրան, որ 2021թ.-ի բյուջեով նախատեսված է պարտադիր պետական ծախսեր՝ աշխատավարձերը, կենսաթոշակները, սոցիալական նպաստները, որոնք սակայն այս տարի պետությունը չի կարողանա այս պայմաններում սպասարկել: Այդ թեմայով 1or.am կայքը զրուցել է տնտեսագետ Գագիկ Վարդանյանի հետ` պարզելու համար թե այս իրավիճակում տնտեսագետը ինչ ելքեր է տեսնում։

— Պարոն Վարդանյան ըստ «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի` hամադրելով ներկա իրողությունները կարելի է պնդել, որ առաջիկա ամիսներին արդեն տեսանելի կլինեն պետական ծախսերի լուրջ խնդիրներ և վճարման հապաղումներ:Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ինչ ելքեր եք տեսնում։

— Նախորդ տնտեսական անկումը, բնականաբար, հանգեցնում է բյուջեի մուտքերի նվազման. դա պարզ է։ Բնական է, որ պետք է պետությունը ելքեր գտնի և մտածի թե որտեղից այդ պակասորդը լրացնի:Հնարավո՞ր է, որ պետական պարտքը մեծացվի, հնարավոր է, որ որոշ չափով ֆիսկալ քաղաքականության միջոցով մուտքերը ավելացնի։ Իհարկե, թե այս տարբերակներից ո՞ր մեկը կլինի եղանակային և այդ ֆինանսական բեռի բարձրացումը ինչ հետևանքներ կունենա երկարատև ժամկետում, դա այլ հարց է։ Բայց ամեն դեպքում այնպես չի լինի, որ պետությունը իր սոցիալական պարտավորությունները չկատարի։

—2021 թվականի բյուջեն կազմվել է հարկաբյուջետային կանոնների լուրջ խախտումներով՝ բյուջեի դեֆիցիտը գերազանցում է կապիտալ ծախսերը, Հարկավոր է անպայման բյուջեում փոփոխություն անել, կապիտալ ծախսերն ավելացնել և արտահանմանը միտված ճյուղերին ուղիղ աջակցություն ցուցաբերել: Սրանք այն կարևորագույն և հրատապ քայլերն են, որոնք չիրականացնելու դեպքում ապրիլից կունենանք թոշակների, աշխատավարձերի, նպաստների ուշացումներ՝ դրանից բխող բացասական հետևանքներով:Ըստ ձեզ ինչ պետք է անի պետությունը այս խնդիրների լուծման համար։

— Հնարավորությունները սահմանափակ են և այդ սահմանափակությունները հաշվի առնելով բնականաբար հնարավոր չի լինի զարգացման որևէ խնդրի համար միջոցներ նախատեսել, բնականաբար նաև որոշ մասերում դրանք կարող են նվազել։ Ամեն դեպքում հնարավորությունները այդքան մեծ չեն լինելու 2021 թվականի համար և այդ պատճառով պետք է որոշ չափով կրճատումների նվազում տեղի ունենա և անպայման որոշ հոդվածների մասով ծախսերը գուցե նախատեսվեն կամ ընթացքում վերանայվեն այն առումով, որ ծախսերը համաձայնեցվեն մուտքերին։ Իսկ մուտքերը 2021 թվականին այդքան շատ չեն լինի՝ հաշվի առնելով, որ սպասելիքների նախադրյալներ 2020 թվականին հայտնի պատճառներով չեն եղել։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular