Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Սուրեն Պապիկյանը` Ադրբեջանում գտնվող շիրակցի 62 գերիների մասին

Շիրակցի 62 գերիների կյանքին ու առողջությանը սպառնալիք չկա: Այս մասին Շիրակի մարզում նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Փոխանցում է Sputnik Հայաստանը:

«Մի բան հստակ է՝ մեր եղբայրների Ադրբեջանում լինելը հաստատված է նաև Կարմիր խաչով, և դա երաշխավորում է նրանց անվտանգությունը։ Հիմա պետք է աշխատենք նրանց վերադարձի ուղղությամբ՝ ամենօրյա ռեժիմով»,–ասել է Պապիկյանը:

Ճեպազրույցից հետո Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել գերեվարված զինվորների հարազատների հետ:

website by Sargssyan