Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինվորների վերականգնմամբ զբաղվող հայ բժիշկները հատուկ վերապատրաստում են անցնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բժիշկ ռեաբիլիտոլոգ Վադիմ Մուխամետզյանովը եկել է Ռուսաստանից՝
զինծառայողների վերականգնմամբ զբաղվող հայ մասնագետներին վերապատրաստելու
համար։ Նրանց սովորեցնում է՝ ինչպես օգտագործել «Էկզարտա» կինեզոթերապևտիկ
սարքավորումը, որը շուտով գործարկվելու է Հայաստանի և Արցախի մի քանի
բուժհաստատություններում։ Սարքավորումը նվիրաբերել է «ՎԻՎԱ» բարեգործական
հիմնադրամը։

«Այսօրվա դրությամբ ամենակարևոր խնդիրը զինվորների վերականգնումն է, և ըստ
այդմ մի քանի ուղղությամբ ենք իրականացնում ծրագրեր, որոնցից մեկը հենց այս
ծրագիրն է մասնագետների պատրաստման և զինվորների վերականգնողական
աշխատանքներով զբաղվող կենտրոնների սարքավորումների բազայի արդիականացման
համար», - ասում է «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան
ներկայացուցիչ Աստղիկ Մարկոսյանը:

Ռուս բժշկի հետ 5-օրյա դասընթացն անցկացվել է «Կուրորտաբանության և
ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ում, որտեղ ևս
օգտագործվելու է այս սարքավորումը։ Դասընթացին մասնակցել են
կինեզոթերապիստներ Երևանից, Գյումրիից և Արցախից։

«Հենց դեկտեմբեի 31-ին ստացանք այս սարքավորման մի քանի օրինակ, որոնք
նախատեսվում են բաշխել Հայաստանի մի քանի բուժկենտրոններով», - ասում է
«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ի
տնօրեն Տիգրան Վահրամյանը:

«Էկզարտա» կինեզոթերապևտիկ սարքավորումը հնարավորություն է տալիս մարմնի
շարժումներ կատարել առանց ձգողության՝ օգնելով հիվանդին օդում կախված
վիճակում շարժել մկանները։

«Քանի որ մեր զինծառայողների մոտ մեծամասամբ կան նյարդամկանային, հոդային
վնասվածքներ, շատ արդիական է այս սարքավորումը վերականգնման գործընթացում
ավելի արագ և դրական արդյունքներ ունենալու համար», - ասում է
«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ի
տնօրեն Տիգրան Վահրամյանը:

Գիտահետազոտական ինստիտուտում այժմ բուժվում է ավելի քան 100 զինծառայող։
Հիմնադրամը շարունակելու է աջակցության տարբեր ծրագրեր իրականացնել և օգնել
զինծառայողներին ապաքինվել շատ ավելի արագ։

Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
Ամենադիտված