Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ճտիկով գրիչի մոգական ունակությունները

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված պատմությունը հիշում եք: Նիկոլ Փաշինյանը կենաց ու մահու կռիվ տվեց, մինչև կարողացավ Հրայր Թովմասյանին ու ՍԴ մի քանի այլ անդամների պաշտոնանկ անել: Դեռ այն ժամանակ պարզ էր, որ գործընթացը միտված էր նրան, որ ունենանք մի ՍԴ, որն ընդամենը կլինի Նիկոլին կից մարմին: Դե իսկ Հրայր Թովմասյանի ճտիկով գրիչի պատմությունը թերևս ամենազավեշտալի պատմություններից մեկն է, որի հեղինակը երկրի թիվ մեկ պաշտոյան է: Բայց, ի վերջո, Նիկոլի իշխանության իրավաբանները կիսատ-պռատ օրենսդրական փոփոխություններով գործը հորով-մորով արեցին: Ճիշտ է՝ մինչև Սահմանադրական դատարանի կազմը չփոխվի, երկրում ներդրումների հարցը չի լուծվի, անհեթեթ թեզն այդպես էլ մնաց անհեթեթ թեզ, բայց Նիկոլ Փաշինյանը կարևորը հարցը ինչ-որ կերպ լուծեց:

Եվ, առհասարակ, ՍԴ-ն զավթելու փաշինյանական մեթոդները կարելի է դարձնել առանձին գիտական ուսումնասիրության առարկա: Նույն ձևով այս օրերին հեթական նմանատիպ պրոցես է գեներացվում Իմ քայլը խմբակցության կողմից: Բանն այն է, որ իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը պատրաստվում է խմբակցությանը ներկայացնել մի նախագիծ, ըստ որի՝ իրենց կհաջողվի ինքնալուծարել խորհրդարանը: Այսինքն իշխանությունները պատրաստվում են օրենքների փոփոխությունների միջոցով հասնել ԱԺ-ի «ցրմանը»: Առնվազն աճպարար պետք է լինես, որ կարողանաս օրենքի նախագիծն այնպես մշակել, որ Սահմանադրական խնդիրներ չառաջանա, բայց վստահ եղեք, Վահագն Հովակիմյանի համար անհնարին ոչինչ չկա: Այս վիրտուոզի համար անհաղթահարելի խոչնդոտներ չկան, եթե դա պետք է Նիկոլ Փաշինյանին:

Իսկ ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը և ինչից է նա վախենում: Բանն այն է, որ նոր ընտրությունների կայացման համար նախ պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի ու երկու անգամ անընդմեջ վարչապետ չընտրվի: Իշխանությունները մինչև այս խորհրդարանական խմբակցությունների հետ այս հարցով բանակցում էին, սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ վարչապետի հրաժարականից հետո, ինքն անպայման առաջադրվելու է: Հիմա կմտածեք, թե ի՞նչ կա որ, թող առաջադրվի Էդմոն Մարուքյանը, միևնույն է առանց Իմ քայլի քվեարկելու, նա չի կարող ընտրվել վարչապետ: Դա այդպես է, սակայն Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ իր թիմը ու հանկարծ կընտրի Էդմոն Մարուքյանին: Նիկոլ Փաշինյանն այս օրերին առհասարակ ոչ ոքի չի վստահում, տպավորություն է՝ նույնիսկ ինքն իրեն չի վստահում: Ու մեծ հաշվով ճիշտ է անում, քանի որ գիտակցում է, որ այն օրը, որ ինքը չունեցավ իշխանություն, իր ազատության մեջ մնալու շանսերը զրոյական են լինելու: Սա է խնդիրը, ինչի համար էլ հայրենի իշխանությունը ձևեր է փնտրում խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ իրականացնելու համար: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ուզում է դա անել Սահմանադրական փոփոխությունների միջոցով` ըստ այդ էլ կկարողանան շատ հեշտ տարբերակով ինքնալուծարել խորհրդարանը ու հասնել իրենց համար ցանկալի արդյունքի:

Անի Առաքելյան

www.1or.am 

website by Sargssyan