Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի բարդագույն կոնգլոմերատը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բացի խայտառակ նոյեմբերյան համաձայնագիրը, հստակ պետք է փաստենք, որ Արցախում ստեղծվել է բավականին բարդ քաղաքական կոնգլոմերատ։ Արցախի նախագահի պաշտոնում մնացած Արայիկ Հարությունյանը մեկ տենդաբար Հայաստան է գնում աջակցության համար, մեկ դիմում սփյուռքին փողի համար, մեկ էլ հանդիպումներ անցկացնում Արցախի բնակիչների հետ՝ խոստումներ տալով ու փորձելով իր վրայից մաքրել մեղքը։ Արցախում մարդիկ վաղուց արդեն չեն հավատում խոստումներին, բայց հարց են տալիս՝ ի՞նչ կլինի վաղը և ո՞վ է պաշտպանելու իրենց իրավունքները։

Սոցցանցերում գրում են, որ Արայիկ Հարությունյանը հանդիպումների ժամանակ ասում է, որ դժվար որոշումները դեռ առջևում են, բայց ինքը, իբր, ոչինչ չի ստորագրելու, որը դեմ կլինի «մեր ժողովրդին»։ Հարությունյանի խոսքն ընկալվում է որպես նախազգուշացում, որ հիմա իրեն «ստիպում են» ինչ-որ նոր բան ստորագրել։ Հարց է առաջանում՝ է՞լ ինչ դժբախտություն են նախապատրաստում Արցախի համար այս հակահայ իշխանությունները։ Գլխավոր հարցը բանակն է։ Արցախը կունենա՞ իր բանակը։

Ստեփանակերտում ասում են, որ Ռուսաստանն ի դեմս խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ Մուրադովի փորձում է «համոզել» Հարությունյանին, որ բանակ պետք չէ, և մի վայրում չի կարող երկու բանակ լինել։ Չնայած Հարությունյանը շատ ավելի մեծ բանակի գերագույն գլխավոր հրամանատարն է, քան գեներալ Մուրադովի բրիգադը, բայց նա լուռ հետևում է ռուս գեներալի հրամաններին (սկզբունքորեն այլ կերպ չի կարող անել)։ Իրականում այն, որ բանակի հարցն ուզում են լղոզել, վկայում է նաև նոր որոշումը, որի մասին արդեն հայտարարվում է Արցախում։ Խոսքը աշխարհազորի ստեղծման մասին է, որում ընդգրկվելու են մինչև 58 տարեկան աշխատունակ տղամարդիկ։ Նրանք կանգնելու են դիրքերում ու պահելու են սահմանները, ռուսական զորքերի դիրքերի կողքին։ Բայց եթե փող կա, ավելի լավ չի՞ պրոֆեսիոնալ բանակ պահել, այլ ոչ թե աշխարհազորայինների։ Հետաքրքիր է՝ ո՞վ է ստիպում Արցախի ղեկավարությանը հրաժարվել սեփական բանակից։

Օրերս Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել է, որ այժմ պատերազմի հավանականությունը հասցված է նվազագույնի, չնայած ռուս խաղաղապահները մանդատ չունեն։ Նա կարծում է, ընդհակառակը, որ Արցախին պետք է ուժեղ բանակ, բայց ողջ բնակչությունը պետք է ծառայի։ Նոյեմբերի 9-ին Պուտինի գրած հայտարարությունում, որը Հայաստանն ու Արցախը կատարել են, անգամ չի քննարկվում, ոչ մի բառ չկա Արցախի բանակի մասին։ Խոսքն ընդամենը հայկական բանակի դուրսբերման մասին է 3 շրջաններից։ Ինչո՞ւ է Արցախի ղեկավարությունը փորձում ընդառաջ գնալ ռուս գեներալին, որն անգամ մանդատ չունի, և լուծարել սեփական բանակը։ Դրանից հետո Ստեփանակերտն ինչպե՞ս է պնդելու իր սուբյեկտայնությունը։ Թե՞ արդեն սուբյեկտայնությունից էլ ենք հրաժարվել։ Ըստ էության, թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում գեներալ Մուրադովի հանձնարարությունների կատարումը բացատրում են միայն մի փաստարկով՝ կարող է պատերազմ սկսվել։ Բայց մարտական գեներալ Բալասանյանն ասում է, որ հիմա պատերազմի հավանականությունը նվազագույն է։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)
Ամենադիտված