ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիետոլոգները պատմել են կորոնավիրուսի դեպքում գրեյֆրուտի վտանգավորության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
lenta.ru-ն գրում է, որ «Աստղ» հեռուստաալիքի եթերի ժամանակ բժիշկ-դիետոլոգ Աննա Բելոուսովան հայտնել է, որ կորոնավիրուսային վարակի բուժման ժամանակ պետք չէ օգտագործել գրեյֆրուտ: Այն հակացուցված է նաև օնկոլոգիական և կարդիոլոգիական հիվանդություններ ունեցող մարդկանց:
 
«Գրեյֆրուտը իսկապես խորհուրդ չի տրվում կորոնավիրուսի բուժման ժամանակ: Խստիվ արգելվում է այդ մրգից օգտվել այն մարդկանց, որոնք խմում են նաև խոլեստերինը իջեցնող դեղամիջոցներ, ինչպես նաև նրանց, որոնք բուժվում են աթերոսկլերոզից»,- ասել է մասնագետը շեշտելով, որ խոսքը հենց մրգի և դրա հյութի մասին է:
 
Փորձագետը հավելել է, որ հանգստացող և օնկոլոգիական դեղամիջոցների ցուցումներում նշված են սննդամթերքների այն ամբողջական ցանկերը որոնց հետ դրանք չպետք է օգտագործվեն, և այդ ցանկում նաև գրեյֆրուտն է: Այդ արգելքը բացատրվում է այն փաստով, որ այդ դեղամիջոցները պարունակում են մի նյութ, որը կոչվում է նեյրոգենին: Գրեյֆրուտի հետ համատեղ նման դեղամիջոցի ազդեցությունը կարող է նվազել, ինչպես նաև դրանից կարող են առաջանալ անկանխատեսելի հետևանքներ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular