«Ռուս տղամարդկանց հնավոճ-ասպետական տեսակը»․ Սիմոնյանի կոչը ուժայիններին հուզմունք է առաջացրել ռուսաստանցիների մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtvcenter.ru-ն գրում է, որ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր և մեդիամենեջեր Մարգարիտա Սիմոնյանը անցած հանրահավաքներից հետո խոստովանել է իր սերը համազգեստով մարդկանց նկատմամբ: Հեղափոխությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: Հազարավոր սերունդների մարդիկ հասկացել են այդ ճշմարտությունը: Եվ դրա վերջին օրինակը Հայաստանն է, որտեղ Սորոսի նորելուկները գործեր են արել և երկիրը հասցրել ծայրահեղ թուլության: Մարգարիտան դիմել է ժողովրդի պաշտպաններին: Նա իր ջերմ զգացմունքն է արտահայտել ոստիկանության աշխատողների և ոստիկանության հատուկջոկատայինների նկատմամբ, և նշել, որ բազմաթիվ ծանոթներ ունի անվտանգության աշխատակիցների շրջանում՝ համազգեստով մարդկանց մեջ:
Լրագրողի խոսքով` որտեղ էլ որ ինքը եղել է իր կարիերայի արշալույսին՝ Չեչնիայում, Կոդորում, Բեսլանում, մոտակայքում միշտ էլ անպայմանորեն ուժեղ տղամարդիկ են եղել, և ինքը շատ լավ է ճանաչում այդ լակոնիկ, կատեգորիկ հայրենասեր, անխոհեմաբար քաջ, հնաոճ ասպետական, սերունդների համար պահպանողական, հրապարակավ զուսպ և ծայրաստիճան բաց ռուս տղամարդկանց շիտակ և առնական տիպը: Ես ճանաչում և սիրում եմ նրանք, հայտարարել է Սիմոնյանը, քանի որ նրանք գիտեն ընկերություն անել և գնահատել կարգը, և որ ամենակարևորն է ամեն րոպե պատրաստ են զոհաբերել իրենց սեփական կյանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը