Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ ձեւակերպենք գործողությունների պլանը, չի դիմանա ոչ մի ապիկար իշխանություն. Կոմանդոսը ուղերձ է հղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ հավաքի ժամանակ ընթերցվեց Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, «Արցախի հերոս», գեներալ մայոր լեգենդար Կոմանդոսի ուղերձը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ես տեսնում եմ այստեղ ժողովրդի այնպիսի ներկայացուցիչների, ովքեր մտահոգ են իրենց երկրի վիճակով, տեսնում ենք, որ վտանգված է հայրենիքը, պետականությունը։

Գիտենք, որ բոլոր ժամանակներում հայի ինքնությունը պահել եւ պահպանել է մեր մշակույթը, լեզուն եւ կրոնը։ Սրանք այն հիմքային քաղաքակրթական արժեքներն էին, որոնց հետ համադրվելով մեր մյուս հատկություններն ու արժանիքները պայմանավորվել են մեր գոյությունը հազարամյակներ ի վեր։

Առանց այդ արժեքների այսօր մենք չենք ունենա մեր տեղը աշխարհի եւ քաղաքական քարտեզի վրա, ուրեմն առավել քան կարեւորվում է մշակույթի, գիտության, կրթության, եւ եկեղեցու մեր գործիչների այսպիսի միասնությունը համատեղ հանդես գալու այս նախաձեռնությունը։ Սակայն, ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար, մենք պարտավոր ենք  համախմբվել ազգովի, եւ օգտագործել մեր հասարակության առողջ ուժերի բոլոր ոլորտների պրոֆեսիոնալ եւ հեղինակավոր ներկայացուցիչների ամբողջական ներուժը։

Մենք պետք է կարողանանք պահպանել Հայաստանից եւ Արցախից այն՝ ինչ մնացել է, ապահով պետության եւ նրա կառավարման համակարգի կայունությունը զարգանա այդ տեմպերով եւ հիմքեր ստեղծենք կորցրածը վերականգնելու համար։

Սիրելի ներկաներ, վստահ եմ՝ գիտեք, թե որն է իմ նպատակը, երազանքը, ես իմ հայրենիքին տվել եմ ու շարունակում եմ տալ իմ պարտքը որպես Հայկական բանակի սպա։

Ես չեմ հետապնդում որեւէ անձնական նպատակ, այսօր հասունացել է մի իրավիճակ, որ  պետք է բոլորս վեր կանգնենք մեր նեղ անձնական, քաղաքական եւ այլ շահերից, եթե այդպիսիք կան, եւ բռունցք դարձած մեկ մարդու  պես մտածենք եւ գործենք։

Ես վստահ եմ՝ եթե մի ազգի  ճանաչված եւ հեղինակավոր ներկայացուցիչներ միասնաբար ոտքի կանգնեն, այսօրվա խնդիրների լուծման վերաբերյալ ձեւակերպեն իրենց միասնական դիրքորոշումը, գործողությունների հաջորդականությունն ու պլանը, եւ համատեղ  կոչով հանդես գան ժողովրդի առաջ, ապա այդ նույն ժողովրդի առողջ հատվածը մեծ ձգողությամբ կհամախմբվի նրանց շուրջ, կձեւավորվի հսկայական մի  ուժ, որի առջեւ չդիմանա եւ ոչ մի ապիկար իշխանություն։

Դրանից հետո միայն կստեղծվի հնարավորություն, որպեսզի մենք անցնենք մեր բուն գործին։ Ուրեմն եկեք գիտակցենք, որ հենց մեզնից է կախված մեր պետության  եւ ժողովրդի ճակատագիրը, հիշենք, որ այսօրվա մեր  թշնամին ինչպես միշտ նենգ է  եւ վախկոտ։

Նա հենց այդպիսի միասնությունից է վախենում, եթե ապավենք կամ թերանանք մեր անելիքում, ապա հետեւանքը կլինի լիակատար կործանում»:

Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի
Ամենադիտված