ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում կանխագուշակել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ 2021 թվականին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

dni24.com-ը գրում է, որ ԱՄՆ-ի Councilon Foreign Relations կազմակերպությունը հրապարակել է 2021 թվականի կանխատեսումը, որտեղ նշվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վտանգի աճ: Փորձագետների կարծիքով, ընդհանուր առմամբ, ներկայումս առկա են շուրջ 30 տարբեր հակամարտությունների սրման կամ սանձազերծման հնարավորություններ: Նշվել է, որ առկա է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների սրման «չափավոր» հնարավորություն:

Մասնավորապես, այդ գոտում իրավիճակի թեժացման պատճառ կարող է լինել ներկա իրավիճակի սրացումը: Կազմակերպությունը չի նշել պատերազմի բռնկման հավանական մեղավորներին, սակայն նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու կողմերից էլ եղել են սադրանքներ: Բացի այդ, փորձագետները չեն բացառել, որ 2021 թվականին Չինաստանը և Հնդկաստանը չեն կարողանա համաձայնության գալ վիճելի սահմանային շրջանների շուրջ:

Ամենաբացասական սցենարի դեպքում նման տարաձայնությունները կարող են հանգեցնել նաև զինված բախման: Չեն բացառվում նաև խոշոր ահաբեկչական գործողությունները: Մասնավորապես, դրանք կարող են առճակատում առաջացնել Հնդկաստանի և Պակիստանի միջև: Փորձագետները չեն բացառում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման հավանականությունը: Եթե կողմերից մեկը փոխի իր տեսակետը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ռազմական բախումը նորից կսկսվի: Բացի այդ, չեն բացառվում նաև սադրանքները, որոնք նույնպես կարող են հանգեցնել հակամարտության սրման:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular