ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճակատագի՞ր, նզո՞վք, ի՞նչ է սա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այո, ցավոք, իրական ու գողտրիկ Հայաստանը, Արցախն ու համայն հայությունը պարտվեցին, պարտվեցին ֆեյսբուքյան լայվերով, լայքերով, պադվալներում բուծած ֆեյքերով, ուղեղները լվացած զոմբիներով, ստով, կեղծիքով, գռանատներ կլլող անհասկանալի արարածներով, մարտնչող տգիտությունով, արհեստական բաժանարար գծերով, հնի ու նորի հավերժ թվացող անբովանդակ դիսկուրսով, նախորդ տարիներին մեզնից գողացված ու հիմա էլ գողացվող նյութական, ֆինանսական ու, թերևս, ամենակարևորը՝ բարոյական ու ազգային արժեքներով... Մի խոսքով, գաղջ իրականությունից դեպի շատ դժբախտ ու դժգույն իրականություն ի՞նչ էր որ... ճակատագի՞ր, նզո՞վք, ի՞նչ... Ու այս կործանարար ընթացքը անկախացումից ի վեր՝ տարբեր դրսևորումներով, չի կանգնում, ավելի շուտ՝ մենք չենք կանգնեցնում, մենք՝ բոլորս...

Մենք հավերժ վատի ու վատթարագույնի միջև ընտրության մեջ ենք, ինչո՞ւ... 30 տարի ինքներս մեզ խաբելով, թշնամուն ոչխար անվանելով, թիթիզ ու լոպազ պահվածքով ո՞ւր ենք գնում... Տասնյակ տարիներ, այսօր էլ, գանձագողի ձեռքը չենք բռնել ու բռնում, թալանչուն պետական ապառատից դուրս չենք շպրտել ու շպրտում, ամբարտավանին իր տեղը, որպես ազգ, ցույց չենք տվել ու տալիս... Սա է, սրանից բացի շատ ու շատ ուրիշ բաներ էլ, որ չենք արել ու շարունակում ենք չանել, քանզի մենք երբեք էլ պատմությունից դասեր չենք քաղել։ Հետ գնանք հազարամյակներով, պատմությունը ամենի խոսուն ապացույցն է...

Հարյուրավոր մարդկանց հետ եմ խոսում, շփվում։ Սարսափելի պատկեր է ուրվագծվում՝ մարդիկ հույս չեն կապում վաղվա օրվա հետ, մարդկանց մոտ անպաշտպանվածության զգացողություն է, մարդիկ հիասթափված ու հուսալքված են։ Չեմ չափազանցնում, երբեք ոչինչ չեմ ֆետիշացրել։ Միշտ շրջապատումս եղել են գերազանցապես սթափ, խելացի ու շրջահայաց մարդիկ, որոնց հետ միշտ, ոչ էմոցիոնալ հողի վրա, ունեցել եմ տարբեր բովանդակության զրույցներ ու բանավեճեր։ Երբեք ինձ շրջապատող այսքան մարդուց չեմ լսել երկիրը լքելու, թողնել հեռանալու մտադրությունների մասին (մեկ֊երկու֊երեք դեպք եղել է, նորմալ եմ համարում)։ Ցավոք, շատ ցավոք, այսօր պատկերն այլ է։ Ցավոք, մեր երկիրն ու ժողովուրդն ապրում է իր պատմության ամենասև ժամանակներից մեկը։

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular