ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իգիթյանի անկեղծ ինքնախոստովանանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին երկուսուկես տարիներին քանիցս ականտես ենք լինում իշխանական տարբեր ներկայացուցիչների անմեղսունակ ու ոչ հոդաբաշխ մտքի գոհարների, իրականում վստահաբար կարող ենք պնդել, որ դրանց պակասն ընդհանրապես չկա․ դրանց ականատես են լինում գրեթե ամենօրյա ռեժիմով։ Օրերս իմքայլական` նախկին ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանն ասել էր, թե` հայ գերիներին ազատելու խնդիրը «ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի պարտավորությունն է»: Իգիթյանն, ինչպես հայտնի է, ԱԺ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է և պարզվում է՝ այս ընդգծված հակառուս պատգամավորը չի խորշում` իր չարած աշխատանքի համար բազմապատկված աշխատավարձից բացի նաև ճոխ հավելավճար, կրկնակի պարգևատրումներ ստանալ, բայց նեղն ընկնելուց հենց ռուսին է ապավինում` որ իր սև երեսը սպիտակեցնի։

Իշխանական տարեց երեսփոխանը, փաստացի, խոստովանել է, որ իրենք անկարող են որևէ բան անել ու «գերիների վերադարձի օրակարգն ավելի մեծ հնարավորություն ունի ձևավորելու Ռուսաստանը»: Նույնիսկ կարծիք է հայտնել, թե դա «մի կոշտ զանգի հարց է Պուտինից Ալիևին»: Եթե ընդհանուր առմամբ վերցնենք ստացվում է մոտավորապես հետևյալը․ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Իգիթյանը շատ պարզ ու թափանցիկ արձանագրել է, որ ինքն ու իրենց հանձնաժողովը, իրենց ողջ խմբակցությունն ու իրենց մեծամասնության պատճառով ամուլ խորհրդարանը, իրենց կառավարությունն ու իրենց վարչապետը ոչինչ են, դատարկություն են առնվազն արտաքին հարթությունում։

Հաստատել է, որ իրենք միայն թույլ, թավշյա, թեթև բաներ են կարողանում անել թշնամու հետ, միայն ստելու ու դավաճանելու, հանձնվելու ու պաշտոնից կառչելու են ընդունակ։ Իսկ երբ պետք է կոշտ դիրքորոշում ունենալ, ժողովրդին պաշտպանել, մարտնչել ու հայրենի հողը չլքել` իրենք բացակա են ու իրենց տեղը հոժարակամ զիջում են ռուսին, քանի որ իրենց «ուժը չի պատում»։ Այս ամենը լսելուց ու վերլուծելուց հետո առաջ են գալիս տրամաբանական հարցերի մի ամբողջ շքերթ. բա դո՛ւք ինչի՞ համար եք ու ո՞ւմ եք պետք, բա ձեր վախկոտ վարչապե՛տը ի՞նչ պետք է անի, բա ձե՛զ էլ ինչպե՞ս կարելի է հանդուրժել, ինչո՞ւ պետք է ժողովուրդը ձե՛զ վստահի։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular