ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն իրավիճակային դեմոնստրատ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատերը կհիշեն, որ ընդամենը մեկ տարի առաջ՝ 2020-ի հունվար-փետրվարին, ՀՀ իշխանությունները կենաց-մահու պայքարի մեջ էին Սահմանադրական դատարանի դեմ։ Երբ վերադառնում ես այդ օրերի լրահոսին, ապշում ես, թե ինչքան ատելություն, ինչպիսի կիրք, ինչ նպատակասլացություն էր դրսևորում Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանին և ՍԴ նախկին կազմը փոխելու համար։ Ահա 2020 թ․ փետրվարի 6-ի ելույթն ԱԺ-ում, որտեղ նա գործող ՍԴ-ն անվանում է «ուղիղ և սարսափելի սպառնալիք» ժողովրդավարության համար, որն արգելակում է մեր երկրի զարգացումը, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը «ՍԴ է ուղարկվել որպես կոռումպացված, հակաժողովրդական, ապօրինի համակարգի վոչդոգ»։

Որքա՜ն պետք է իրականությունից կտրված և սևեռված լինի երկրի ղեկավարը, որն ասի՝ «հենց ՍԴ-ում է թաղված շան գլուխը», և սպառնա․ «Նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկուները և օտարածին մականունով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարադատությունն ու արդարությունը շուտով, շատ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ, և դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու»։

Ինչքա՜ն պետք է իրական վտանգներն ու իր ներքին վախերը շփոթած լինի, որ հայտարարի․ «Նրանք սպասում են, հույս ունեն, որ ահա բան չմնաց՝ իրենց ՍԴ-ն իրենց կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից, և շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծելու»: Պարզվեց՝ ո՛չ ՍԴ-ն, ո՛չ «թալանչի կոռուպցիոներներն» ունակ չէին մեր ժողովրդի լավատեսությունն այնպես «ծծելու», ինչպես արեց ինքը՝ շահարկելով ժողովրդի անունն ու հանդես գալով նրա շահերի անվան տակ։ Իսկ ՍԴ-ի շուրջ իր հորինած ճգնաժամը ոչինչ է այսօրվա իրական ու վտանգավոր ճգնաժամի կողքին։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular