Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իսլանդիա՝ Թորրաբլոութի օր, Լեհաստան՝ Պապիկների օր, Ուկրաինա՝ Միավորման օր, Ռուսաստան՝ Հակաօդային պաշտպանության ուժերի օր:
 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
 
1876 – ծնվել է ամերիկահայ քանդակագործ Հայկ Բադիկյանը, որը մի շարք քանդակներ է ստեղծել Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոյում:
 
1921 - ծնվել է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը:
 
1922 – ծնվել է գրականագետ, պրոֆեսոր Սուրեն Աղաբաբյանը:
 
1936 – վախճանվել է նշանավոր գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանը, որը ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում:
 
1974 - Վիկտոր Համբարձումյանը ընտրվել է Նյու Յորքի ակադեմիայի պատվավոր անդամ:
 
1979 – վախճանվել է նշանավոր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը:
 
1992 – առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ազատագրել են Կրկժան գյուղը՝ Ստեփանակերտի մոտ:
 
1993 - Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողով, որտեղ ստորագրվել է ԱՊՀ-ի կանոնադրությունը:
 
2001 - մարդասպանները գնդակահարել են Ռուսաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն Օնիկ Արշակյանին:
 
 
2004 - Վերաքննիչ դատարանը առանց բավարարման է թողել «Հոկտեմբերի 27»-ի գործով երեք ամբաստանյալների բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի՝ անփոփոխ թողնելով դատավճիռը:
 
 
2007 - Ստամբուլի «Ակոս» թերթի հրատարակչական խորհուրդը` թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից երեք օր անց, վերսկսել է աշխատանքները և թերթի նոր գլխավոր խմբագիր է նշանակել Էթիեն Մահչուբյանին:
 
 
- թուրք ազգայնական Յասին Հայալը խոստովանել է, որ ինքն է հրահրել Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը:
 
 
2014 — Կիևի Գրուշևյան փողոցում ընդհարման ժամանակ սպանվել է Եվրոմայդանի ակտիվիստ, Ուկրաինայի հերոս Սերգեյ Նիգոյանը:
 
2018 - Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել անգլիական «Արսենալ» ակումբի հետ:
 
2019 - Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվել և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:
 
2020 - Սպանդանոցներ-անասնապահներ թնջուկը հանգուցալուծվել է կառավարության նոր սպանդանոցների կառուցման ճանապարհային քարտեզով, որը օրենքի ուժ մտնելու ժամկետ է սահմանել հուլիսի 1-ը։
 
ԱՇԽԱՐՀՈՒՄ
 
1561 – ծնվել է անգլիացի փիլիսոփա, պատմաբան Ֆրենսիս Բեկոնը:
 
1666 — վախճանվել է Բաբուրիդների կայսրության փադիշահ, Թաջ-Մահալի ստեղծող Շահ-Դջահանը:
 
1573 — ծնվել է ֆլամանդրացի բարոկկոյի դարաշրջանի գեղանկարիչ և գծանկարիչ Սեբաստիան Վրանսկը:
 
1724 — Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրամանագիր է արձակել, ըստ որի պետական ծառայողները պետք է իմանան օրենքները և կանոնները, և բացառել է դրանք չիմանալու հետևանքով դրանք չկատարելը և արդարանալը:
 
1788 - ծնվել է անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը:
 
1796 — ծնվել է ռուս քիմիկոս, դեղագործ և ռուտենիում քիմիական էլեմենտի հայտնագործող Կարլ Կլաուսը:
 
1798 — վախճանվել է Վրաստանի թագավոր Իրակլի 2-րդը, որը Ռուսաստանի հետ կնքել էր Գեորգիևյան տրակտատը:
 
1879 —անգլո-զուլուսական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտ Իզանդլվանիի մոտ:
 
1898 - ծնվել է սովետական կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնը:
 
1901 – վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան:
 
1904 — ծնվել է սովետական մանկական գրող Արկադի Գայդարը (իսկական ազգանունը Գոլիկով):
 
1905 – Սանկտ Պետերբուրգում սկսված գործադուլով սկսվել է ռուսական առաջին հեղափոխությունը. այդ օրը Ռուսաստանի պատմության մեջ մտել է «արյունոտ կիրակի» անվանմամբ:
 
1906 —ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ռոբերտ իրվին Հովարդը:
 
1908 - ծնվել է սովետական ֆիզիկոս Լև Լանդաուն:
 
1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան սկսել են Շինգլ գործողությունն ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի:
 
1946 – Իրանի տարածքում քրդերը հռչակել են իրենց Մեհաբադյան հանրապետությունը, որը կազմալուծվել է նույն թվականի դեկտեմբերին:
 
1969 – ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլյինը Լեոնիդ Բրեժնևի վրա մահափորձ է իրականացրել Մոսկվայում:
 
1973 — ԱՄՆ-ի Գերագույն դատարանը լեգալացրել է աբորտները:
 
1980 — այլախոհ ակադեմիկոս Անդրեյ Սախարովը աքսորվել է Գորկի քաղաք:
 
 
1993 - վախճանվել է ճապոնացի արձակագիր և դրամատուրգ Կոբո Աբեն:
 
2002 — դադարել է հերարձակվել ТВ-6 հեռուստաալիքը:
 
2005 — Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Կիմ Կե Գվանը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դարձել է ատոմային տերություն:
 
2006 - Էվո Մորալեսը դարձել է Բոլիվիայի առաջին բնիկ ծագումով նախագահը։
 
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Ամենադիտված