Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինված խմբի «լակմուսը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ ուժայինները Երևանում մեծ շուքով իրականացրեցին, այսպես կոչված զինված խմբի վնասազերծումն ու ձերբակալումը։ Այն ժամանակ, հաշվի առնելով սպասվելիք սահմանադրական փոփոխությունները, գրեթե ոչ ոք չհավատաց այն ամենին, ինչ ներկայացրեց իշխանությունը։ Չենք կարծում, թե հավատացողների թիվն առանձնապես աճել է։

Դեպքից անցել է մեկ տարի, սակայն ԱԱԾ–ն դեռ որևէ հստակ ու հոդաբաշխ տեղեկություն չի տվել զինված խմբի հիմնական նպատակների մասին։ Մեկ լսում ենք լուրեր առ այն, որ նրանք պատրաստվում էին պայթեցնել նախագահի ինքնաթիռը, հաջորդ դրվագում ներկայանում են որպես խիստ հայրենասերներ, որոնք պատրաստվում էին սահման գնալ, երրորդ դրվագում ՝ չէին թողնելու Ղարաբաղ ծախեն։ 
Ինչևէ, թողնենք այս հակասական տեղեկությունները և գանք բուն թեմային։ ԱԱԾ–ն իր տեղեկություններով իրապես խճճեց հայ հասարակությանը, գործի մեջ ներառելով իսպանահայի, կանանց, կաթոլիկ պաստորի, նախկին փոխնախարարի, ազատամարտիկների և այլն։

Կարել է ասել, հասարակության բոլոր խավերը ներկայացված են այս խմբում կամ խմբի հետ առչնվող գործերում։ Ասել, թե ԱԱԾ–ն անում է դա չգիտակցված, առնվազն ծիծաղելի կլինի։ Գործի շրջանակներում ստեղծվել է իրավիճակային քաոս, իսկ որպես կանոն ՝ քաոսում կառավարում են ուժայինները, դա կլինի ԱԱԾ թե ԿԳԲ, անվանումն էական չէ։ Միայն վերջերս այդ կառույցը հայտարարեց, որ գործում ներգրավված անձանց թիվը հասնում է շուրջ երեք հարյուրի։

Հասարակությունը գիտի նրանցից առավելագույնը տասին։ Բայց քաղաքացու մոտ պարզ հարցադրում է առաջանում, թե ովքեր են այն մնացածները, որոնք կուզենային այս երկրում հեղաշրջում անել և խառնաշփոթ ստեղծել։ Այս ֆոնի վրա, Շիրխանյանի չկայացած ասուլիսի աճպարարությունները և խմբի պարագլխի արդեն իսկ հակասական ցուցմունքները, էլ ավելի հետաքրքիր են դարձնում իրավիճակը։ Ասել կուզե, գործ ունենք խորքային մի մեխանիզմի հետ, որն ԱԱԾ–ն կարող է օգտագործել ինչպես արտաքին ցուցադրության, այնպես էլ ներքին սպառման հետ կապված։ Մեզ սույն դրվագում առավել հետաքրքրական է ներքին սպառումը։ Նախ ծիծաղելի է հատկապես նշվող գումարի չափը, որով Հայր Անտոնը ֆինանսավորել է այսպես ասած զինված խմբին. 70000 դոլլար։ Եթե այդչափ գումարը բավականացներ հեղաշրջում անելու, ապա Հայաստանում, վաղուց արդեն, յուրաքանչյուր երրորդ միջին ձեռնարկատեր մի քանի հեղաշրջումներ արած կլիներ։ 

Մյուս կողմից, այս գործը դարձել է դագանակ նախկին իշխանավորների կամ իշխանությունից նեղացածների գլխին։ Եթե գործում ներգրավվել է 300 մարդ, ապա նրանցից յուրաքանչուրը կարող է ցուցմունք տալ ինչ–որ նախկին կամ ներկա պաշտոնյայի անունը շրջանառելով։ Այստեղ էական չէ արդեն, թե այդ նախկինն ու ներկան կապ ունե՚՞ն, թե ոչ։ Էականը դրվագի էֆեկտն է, և այդ անձին նախազգուշացնելը։ Այսպես եղավ նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի դեպքում։ Լրատվամիջոցներին, չգիտես որտեղից հասանելի դարձավ նախաքննական գաղտնիք, որի կերտմանը մասնակցում էին երեք անձ ՝ քննիչը, Շիրխանյանը և Հայր Անտոնը։ Եթե վերջին երկուսի պարագայում ինֆորմացիա ստանալը ավելի բարդ է, ապա մնում է քննիչը։ Այս դեպքում ԱԱԾ–ն պետք է առնվազն հետաքննություն սկսեր առ այն, թե որտեղի՞ց այդ տեղեկությունը հայտնի դարձավ ԶԼՄ–ներին։

Սակայն ԱԱԾ–ն նման հայտարարությամբ դեռևս հանդես չի եկել, ինչը կարող է նշանակել, որ կառույցը վերահսկում է վիճակը կամ կառույցին ձեռնտու է այս վիճակը։ Օհանյանի դեպքը կարծում ենք, միակը չի լինի և ԱԱԾ–ն ցանկացած պահի կարող է օգտագործել այս գործը` ամենատարբեր անձանց ներգրավվելու համար: Սա ցանկացած պահի կարող է դիտարկվել ոչ միայն ներքին սպառման ու զսպման աղբյուր, այլ նաև, հաշվի առնելով ենթադրյալ խմբի ենթադրյալ ղեկավարի հակասական ցուցմունքները, կարող է ըստ հայեցողության օգտագործվել արտաքին ամենատարբեր բևեռների դեմ։

Վայհայրենասիրական պաթոսը հուշում էր, որ դավադրության տեսությունների սիրահարները պետք է ի սկզբանե խոսեին ադրբեջանաթուրքական կամ մասոնական հերթական խարդավանքի մասին, բայց այդ լուրերը միանգամից կորան լրահոսում։ Այսինքն, կարող է աշխատել ավելի լուրջ նպատակներով օգտագործելու գործոնը։ Թե ի վերջո, երբ այս գործը կհասնի դատարան ու ինչ հետևանքներ կունենա, ցույց կտա ժամանակը։ Բայց այն, որ սա դարձել է արդեն ժամանակակից թրիլլերին բնորոշ հատկանիշներով օժտված գործ, կարծես ոչ մեկի մոտ կասկածի տեղիք չի տալիս։ Սպասենք հաջորդ սերիային, որը կարծում եմ կլինի առավել հուզական ու դրամատիկ, քան նախորդներն էին։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ ՕվերչուկՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԿիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ)ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ․ գագաթնաժողում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը․ ՌԴ փոխվարչապետՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանըԻր գոյության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է տնտեսական սերտ փոխգործակցության նշանակալի հարթակ. ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ ԷրդողանԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներինՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՀայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասինLIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստըՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց էՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ ՊուտինՀարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ)ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ)Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է. Արմեն Աշոտյան Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՊաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան
Ամենադիտված