Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ գաղափարի շուրջ է ստեղծվում Հայկ Դեմոյանի կուսակցությունը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց, որ կուսակցություն է ստեղծել ու առաջիկայում պատրաստվում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել:

Մեր զրուցակիցը ներկայացրել է այն գաղափարը, որի շուրջ հավաքվել են, այն ծրագրերն ու անելիքները, որոնք առաջիկայում կիրականացնեն:

Դեմոյանից փորձել ենք պարզել նաեւ՝ եթե առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, արդյոք իր ղեկավարած կուսակցությունը կմասնակցի դրանց:

Պարո՛ն Դեմոյան, տեղեկություններ կան, որ Դուք առաջիկայում պատրաստվում եք քաղաքականությամμ զբաղվել եւ մտադրություն ունեք կուսակցություն հիմնելու:

Տեղեկությունը ճի՞շտ է, արդյոք սկսելո՞ւ եք զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

-Այդ տեղեկությունը չեմ հերքում: Արդեն բավականին թվով բարեկամներ, համակիրներ, ընկերներ տեղյակ են իմ նպատակների մասին: Իմ պարագայում դա պարտադրված որոշում է:

Ես ստիպված եմ առժամանակ թողնել ակադեմիայի հետազոտությունների դաշտը: Ցավով եմ սա ասում, որովհետեւ դա իմ հիմնական ինքնությունն է՝ որպես անհատի, բայց պատերազմն ու դրա արդյունքում ստեղծված իրավիճակը ինձ դրդում է նման որոշում կայացնել: Սա բարդ որոշում է:

Դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ քաղաքական դաշտի կաթվածահար լինելը, բացարձակապես նոր ուժերի ի հայտ գալու պահանջը: Այսօր հասարակությունը դրա կարիքը ունի:

Շարունակվող անկումնային եւ անհեռանկար գործելաոճը, որն ինձ, իմ ընտանիքին ու շրջապատին անդրադառնում է որպես քաղաքացու:
Ես ուղղակի գտնում եմ, որ կկարողանամ իմ շուրջ հավաքել համակիրների, բայց չեմ ենթադրում, որ ես կարող եմ լինել միակն ու անփոխարինելին: Սա շատ կարեւոր է, որովհետեւ որեւէ մեկը փրկչի գործառնություն չպետք է իրեն վերապահի:

Սա բովանդակային եւ ինքնության առումով կլինի լրիվ նոր քաղաքական ուժ: Սա նոր քաղաքական մշակույթ ստեղծելու հայտ է, բայց առաջին առաքելությունը, որ պետք է իրականացնի նման ուժը, հանդիսանալու է երրորդ ուժ՝ իր նոր ծրագրով, երկիրը կարգավորելու նոր ճանապարհային քարտեզով եւ, ամենակարեւորը, քաղաքական մշակույթով:

-Պարո՛ն Դեմոյան, կա՞ կուսակցության կոնկրետ անուն որոշված: Պաշտոնապես գրանցե՞լ եք, եւ ի՞նչ ուղղվածություն է ունենալու կուսակցությունը:

-Այս պահին, որպեսզի ես ապահովեմ ժողովրդավարական սկզբունքը, ես չեմ ցանկացել նույնիսկ պարտադրել իմ ցանկացած անունը:

Որպես քաղաքական կրեդո՝ ես կարծում եմ, որ պետք է ունենա ազգային ուղղվածություն, չենք տարվելու, այսպես ասած, մոդայով, որը քայքայիչ ազդեցություն է գործում հասարակության վրա, ընդվզման ալիքի տեղիք է տալիս:

Մենք փորձելու ենք պահպանել ազգային արժեքները, այսինքն՝ կուսակցությունը դառնալու է մի գործիք, որով Հայաստանն իր մշակույթով, իր ներկայով եւ անցյալով ադապտացվելու է շատ արագ զարգացող աշխարհին:

Այո, մեր առջեւ բարդ խնդիրներ են դրվելու, որովհետեւ մենք ունենք հետպատերազմյան իրավիճակ, ու կուսակցությունը պետք է փորձի հնարավորինս պահել այն կարեւոր միջուկը, որը եկել է դարերի խորքից, բայց այդ ավանդապաշտ լինելը կամ
«ազգային արժեքներ» արտահայտությունը, որը հիմա խորթ է ներկայիս իշխանությունների համար, խնդիր է դրվելու պահպանել այն, ինչ որ մնայուն է, այն, ինչ որ անհերքելի է, դրա հետ մեկտեղ կողմնորոշվենք եւ դառնանք համարշխարհային գործընթացների մասնակից:

Պարո՛ն Դեմոյան, քանի որ իշխանություններն այժմ խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, արդյոք պատրաստվո՞ւմ եք Դուք նորաստեղծ կուսակցությունով մասնակից լինել ընտրություններին:

-Մենք մեր առջեւ սպորտային նպատակներ չենք դրել, որովհետեւ ամենակարեւոր խնդիրն է հենց այդ կուսակցությունը կառուցելը:

Եթե մենք փորձենք ժամկետներ սահմանել մեզ համար, որ կուսակցությունը պարտադիր պետք է մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ապա մենք խիստ սահմանափակում ենք մեր՝ հիմնարար կառույց ստեղծելու սկզբունքը:

Ավելի մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
Ամենադիտված