ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի պաշտպանության նախարարության կարևոր հաղորդագրությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի կողմից Ստեփանակերտում ստեղծված Քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած հայ զինծառայողների ավելի քան 2 հազար ազգական, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանյան ռազմական գերատեսչության կողմից այսօր տարածած տեսանյութում պատկերված է Ստեփանակերտում գործող այդ կենտրոնը ինչպես նաև դրան կից գործող թեժ գծի աշխատանքը։

Գերատեսչության տվյալներով, ընդհանուր առմամբ անհետ կորածների հարցով մինչ օրս իրենց է դիմել 2 հազար 320 մարդ, որոնցից 575-ը թեժ գծի միջոցով։

«Անհետ կորած անձանց տվյալները հավաքագրվում են խաղաղապահների կողմից՝ փոխանցվելով որոնողական խմբերին։ Որոնողական աշխատանքները իրականացվում են Խաղաղապահ զորախմբի կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ինչպես նաև ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ», — նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular