Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական բարձիթողի մոտեցում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախօրեին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հրաժեշտ տված Դոնալդ Թրամփն այդ կարգավիճակում իր վերջին ուղերձում խոսել է նաև այն մասին, թե հպարտանում է, որ իր նախագահության շրջանում չի սկսել ոչ մի նոր պատերազմ: Թրամփը, անշուշտ, նկատի ունի Նահանգների սկսած որևէ պատերազմ՝ անկախ մասշտաբից: Իրականում Թրամփի ուղերձը թերևս պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում, հաշվի առնելով այն մեծագույն դերը, որ աշխարհաքաղաքականության և համաշխարհային անվտանգության մեջ ունի ԱՄՆ-ն: Այդ իմաստով, Թրամփն իր նախագահության շրջանում ուղիղ չի սկսել որևէ պատերազմ, միևնույն ժամանակ, սակայն, թույլ է տվել պատերազմ Կովկասում: Թող չհնչի տարօրինակ, սակայն, թերևս, հենց թրամփյան քաղաքականության հետևանքով է առաջացել այն կարճաժամկետ, սակայն խիստ լայն վակուումը կովկասյան ռազմա-քաղաքական բալանսի առումով, որը թույլ է տվել Անկարային սկսել պատերազմ Արցախի դեմ:

Բացարձակապես պատահական չէ այն, որ պատերազմը սկսել է գործնականում Թրամփի նախագահության ավարտին, երբ մոտենում էր ընտրությունը, երբ առավելագույնս հասունացել էր նրա ռեգիոնալ քաղաքականության հետևանքով առաջացած վակուումը և, միաժամանակ, Թրամփը առավելագույնս զբաղված էր լինելու ներքին ընտրապայքարով: Կարող ենք փաստել, որ այդ իմաստով, Արցախի դեմ պատերազմը Թրամփի նախագահության պատերազմն է` հաշվի առնելով ԱՄՆ հեգեմոն դերը ժամանակակից աշխարհաքաղաքականությունում:

Այլ հարց է՝ Թրամփի վարչակազմի համար դա պարզապես սխալի՞ հետևանք էր, թե՞ միանգամայն գիտակցված հետքաշում և քարտ-բլանշ Թուրքիային: Համենայն դեպս, ակնառու է, որ բացի նախընտրական տրամաբանությունից բխող ուշադրությունից, որ Թրամփը դրսևորեց ընտրիչների քանակով ամենամեծ նահանգի՝ Կալիֆոռնիայի հայ ընտրողների ձայների համար, Սպիտակ տունը գործուն քիչ քայլեր ձեռնարկեց Թուրքիային զսպելու համար: Իհարկե, այստեղ այլ հարց է և այն, որ չկար դրա մեծ մոտիվացիան, որովհետև զսպել Թուրքիային, նշանակելու էր աջակցություն ոչ թե Արցախին, այլ Ռուսաստանին, որը, սակայն, ոչ միայն ԱՄՆ գործընկեր չէ, այլ Սառը պատերազմի տրամաբանությամբ է խոսում Արևմուտքի հետ: Այդուհանդերձ, Թրամփը նախընտրեց Կովկասում խաղալ Թուրքիայի միջոցով, ինչը բերեց Արցախի դեմ պատերազմի:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ
Ամենադիտված