ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթյուն Աֆղանստանում՝ ամերիկյան բազայում. կան զոհեր, վիրավորներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աֆղանստանում ամերիկյան Բագրամ ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 14 մարդ։ Այս մասին հայտնում է TOLO news-ը։

Բագրամը հանդիսանում է Աֆղանստանում ԱՄՆ-ի և կոալիցիայի խոշորագույն ռազմաբազան։ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության ներկայացուցիչները հաստատել են տեղի ունեցածի փաստը։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ գործի է դրվել պայթուցիկ սարք։ Ավելի վաղ զինվորական աղբյուրը հայտնել էր NBC հեռուստաալիքին, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ «Թալիբան» ծայրահեղական շարժումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular