Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի Հ1-յան Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամեն ինչ մանիպուլացնելով և ժողովրդի աչքին թոզ փչելով ու նրա ուսերի վրայով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի հագով եկավ գերվարչապետության այն թիկնոցը, որ կարվել էր նախորդի համար: Եվ դա այն դեպքում, երբ, որպես ընդդիմադիր պատգամավոր, Փաշինյանը քննադատում էր այդ երեւույթը: Սակայն, ի տարբերություն իր նախորդի, որը, այսպես կոչված, «հակաժողովրդական իշխանություն» էր ներկայացնում, Նիկոլը «ժողովրդավարության բաստիոն» էր կառուցում: Տրամաբանությունը հուշում է, որ հակաժողովրդական գերվարչապետության թիկնոցը չպետք է ընդունելի լիներ «ժողովրդի իշխանության» ղեկավարի համար, սակայն Նիկոլը, թքած ունի նման անկարևոր բաների վրա: Չմոռանանք, որ ՀՀ ընդդիմադիր օրաթերթի գլխավոր խմբագիր ու որպես ընդդիմադիր գործիչ քաղաքականություն մուտք գործած Փաշինյանի «հոգին փառավորվում էր», երբ մարտի 1-ի ցուցարարները ոստիկաններից բռնությամբ խլում էին դրանց վահաններն ու մահակները:

«Ժողովրդի իշխանության» գերվարչապետ Փաշինյանը Երևանում երթևեկում է անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ: Ի դեպ, վերջինիս ընդդիմադիր օրաթերթը ժամանակին մի քանի անգամ նկարել և տեսանկարել է իր նախորդի ավտոշարասյունը, այսօր ինքն ավելի մեծ շարասյունով է երթևեկում: Ժամանակին խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն իրավացիորեն քննադատում էր նախորդ իշխանության կողմից բյուջեի վատնումները, իսկ «ժողովրդի իշխանության» գերվարչապետը պարգևավճարներ է հատկացնում իր ենթականերին, որպեսզի նրանք «կոռուպցիայով չզբաղվեն» (Փաշինյանի բառերն են): Չնայած, եթե չեմ սխալվում, շարքային մարդկանց ուսերի վրայով գալով իշխանության՝ Փաշինյանն ու իր թիմը պարտավորվեցին ծառայել ՀՀ-ին որպես նվիրյալներ:

Ըստ էության, նախկինների օրոք երկրում ծաղկում էր իմիտացիան՝ իրական աշխատանքի փոխարեն դրա իմիտացիոն գործընթացը: Դրանով երկիր չես զարգացնի, սակայն մարդկանց կարող ես խաբել մի որոշ ժամանակ: Ենթադրվում էր, որ 2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանը պետք է վերջ տար այդ վարքագծին և գրագետ ու բանիմաց աջակիցներով համալրված թիմի միջոցով երկիրը տաներ դեպի իրական զարգացում: Սակայն պարզվեց, որ իմիտացիան ու դրա զուգընկեր պոպուլիզմը դարձան հայաստանյան «ժողովրդավարության» անխափան ուղեկիցը: Նույն բախտին արժանացան նաև թիմի մասին երազանքները. ի դեպ, նախկինների օրոք մի քանի օդիոզ դեմքերի հետ միասին վարչակազմում գործում էին արհեստավարժ մասնագետներ, իսկ «ժողովրդի իշխանության» պայմաններում այդպիսիք համարյա բացակայում են:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. ՊետրոսյանԱյս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. ԽաչիկյանՌուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդկանց հայտնաբերել են. մանրամասներՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրտակարգ դեպք Պուշկին փողոցում. ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)«Գլխավորն է՝ չանցնել սահմանը. Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրից» ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. ԶախարովաԵս չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Նոր նշանակումներ՝ Մայր ԱթոռումԱրցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակները
Ամենադիտված