ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի մեջ որեւէ պառակտում չկա. «Բարգավաճ Հայաստան»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 ընդդիմադիր ուժերի մեջ որեւէ պառակտում չկա: Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան»-ից պատգամավոր Շաքե Իսայանը:

Նրա խոսքով՝ բոլոր ընդդիմադիր ուժերը համատեղ աշխատում են վերջնական նպատակին՝ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականին հասնելու համար: «Մենք խորհրդարանական ուժ ունենք, որի միջոցով կհասնենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին»,-ասաց պատգամավորը:

Իսայանը վստահեցրեց, որ եթե «Բարգավաճ Հայաստան»-ի օրակարգում որեւէ փոփոխություն լինի, ապա իրենք անպայման այդ մասին կհայտնեն հանրությանը:   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular