ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կհավերժացնի 44-օրյա պատերազմում կրած հաղթանակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

mk.kn.md-ն գրում է, որ Բաքվում սկսվել է հայկական զինված ուժերի դեմ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշահամալիրի և թանգարանի կառուցումը: Վերջիններս գտնվելու են Նոբելի պողոտայի և «Սպիտակ քաղաք» ծառուղու միջև: Մարտերի ընթացքում առգրավված հայկական ռազմական տեխնիկան բերվելու է այնտեղ և ցուցադրվելու է բաց երկնքի տակ՝ նման կերպ դառնալով հուշահամալիրի տարր: Շինարարական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են:

Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք Հաղթանակի թանգարանում արտացոլվելու է թուրք զինծառայողների և թուրքական ռազմական տեխնիկայի Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողություններին մասնակցելը: Համալիրի ստեղծման կարգադրությունը ստորագրվել է Նախագահ Իլհամ Ալիևի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 3-ին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular