ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս են հայերը անվանում փողը և որտեղից են գալիս այդ անվանումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
zen.yandex.ru-ն գրում է, որ ինչպես հայտնի է հայ ազգը փող շատ է սիրում: Սիրում է և գիտի, թե ինչպես դա ավելի շատ վաստակել: Խաղաղություն աշխարհին, իսկ հայերին փող,- այդպիսին է հայ ազգի հումորային կարգախոսը: Հարսի փողի պարը ցանկացած իրեն հարգող հայկական ընտանիքի հարսանիքի անբաժան և կարևոր մասն է:
Պատմաբանների կողմից հայտնաբերված առաջին հայկական մետաղադրամները թվագրված են մ.թ.ա. առաջին հազարամյակով, և դրանք հայտնվել են հնագույն հզոր Երվանդունիների տոհմի օրոք: Իսկ ինչպե՞ս են փող արտահայտող բառերը հայտնվել հայերենում:
 
Այսպիսով, հայերենում փող նշանակող առնվազն երեք տարբեր բառեր կան:
Ժամանակակից հայերենում փողի ամենահայտնի, և օտարերկրացու համար գուցե ամենադժվար արտասանվող բառը փողն է: Ըստ հիմնական վարկածի` այդ բառը հայերեն է եկել հին պարսկերեն լեզվից (Պահլավի), որտեղ գոյություն է ունեցել փուլ բառը: Ի դեպ, հայերեն փող բառը մտել է նաև վրացերեն, որտեղ փողի ժամանակակից վրացական անվանումը փուլին է: Այնուամենայնիվ, պարսիկների թեթև ձեռքով, Արևելքի կեսից ավելիում՝ տաջիկներից մինչ քրդեր, փողը նույն անունն է ստացել:
 
Ի դեպ, կա մի հետաքրքիր վարկած առ այն, որ պարսիկներն իրենք են Ալեքսանդր Մեծի ժամանակ փուլ բառը փոխառել հին հունարենից՝ Օբոլի մետաղադրամի անունից:
Հայերեն փողի ժամանակակից դրամ անվանումը արդեն իսկ մատնանշում է հին դարերում հույների հետ հայերի անմիջական լայն կապերի մասին: Ի վերջո այդ անվանումը գալիս է հելլենական փողի անունից՝ դրախմա:
 
Գոյություն ունի փողի մեկ այլ հայկական անվանում ևս՝ գումար: Այդ բառը արդեն իսկ ի սկզբանե եղել է հայերեն, և ներկայումս այն ավելի հաճախ գործածվում է փողը փոխաբերական իմաստով արտահայտելու համար:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular