ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի հետախուզության նախկին ղեկավարը կանխատեսել է Բայդենի օրոք ահաբեկիչների ակտիվացման դարաշրջան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
politexpert.net-ը գրում է, որ Թուրքիայի հետախուզության նախկին ղեկավար Իսմայիլ Հակկի Պեկինը politexpert.net-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանում արգելված այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Ալ-Կաիդան» և «ԻԳԻԼ»-ը Ջո Բայդենի ինագուրացիայից հետո նորից կարող են ակտիվանալ, ընդ որում ոչ միայն Մերձավոր Արևելքում։ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի միջև տարբերությունն այն է, որ առաջինն աշխատում էր ինքնուրույն և բացահայտ, մինչդեռ վերջինս կփորձի վարել նույն քաղաքականությունը առանց ցույց տալու Արևմուտքի իմպերիալիստական դեմքը: Դրանում նրան կօգնեն ՆԱՏՕ-ն և ԿՀՎ-ն, որոնք ավելի ուժեղ կդառնան և անխուսափելիորեն կդիմեն ահաբեկչական կազմակերպությունների օգտագործմանը:
 
«Միացյալ Նահանգների հիմնական նպատակը Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին և Հյուսիսային Կորեային մեկուսացնելն է: Այդ պատճառով նրանք փորձում են թույլ չտալ, որ Թուրքիան համագործակցի Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի հետ: Կարծում եմ, որ Բայդենը կշարունակի Օբամայի քաղաքականությունը: Կան երեք միջոցներ, որոնք նա կօգտագործի: Դրանցից մեկը ռացիոնալ է՝ փափուկ ուժի օգտագործումը, երկրորդը դիվանագիտությունն է, երրորդը հետախուզական կազմակերպությունների թաքնված գործունեությունը: Նրանք այդ աշխատանքը կկատարեն տարածաշրջանում գործող ահաբեկչական կազմակերպությունների միջոցով, միգուցե Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ: Օրինակ կլինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախագիծի արգելափակումը»:
 
Իսմայիլ Հաքկի Պեկինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մոտավորապես ընտրությունների օրը ԱՄՆ-ը Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Դա անօրինական ույգուրական զինված խմբավորում է, որի նպատակն է ստեղծել իսլամական պետություն Արևելյան Թուրքեստանում և ամբողջ չինացի ժողովրդին իսլամացնել: Շարժումը ստանձնել է ավելի քան 200 ահաբեկչությունների պատասխանատվություն, որոնց արդյունքում զոհվել է առնվազն 162 մարդ: Ըստ զրուցակցի, ամենայն հավանականությամբ, այդ խումբը կօգտագործվի այսպես կոչված «հանուն ազատության» պատերազմ սանձազերծելու համար:
 
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում ևս շատ խնդիրներ կլինեն, որտեղ տարբեր խմբավորումներ նույնպես կարող են ակտիվանալ: Բացի այդ, Ղրղզստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո անկարգությունները կարող են անցնել Տաջիկստան, Թուրքմենստան և Ղազախստան: Մոտ ժամանակներս Կովկասում ևս նոր հուզումներ կարող են բռնկվել ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունների ֆոնին:
 
«ԱՄՆ-ը կարող է վերսկսել հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Ուկրաինայում ընդդիմությունն ու որոշ ռուսաֆոբական խմբեր լայն աջակցություն կստանան Բայդենից: Թուրքիային ևս կարող են ներքաշել այդ խաղի մեջ: Կարծում եմ, որ պետությունների ղեկավարները պետք է ճիշտ որոշում ընդունեն Ղրիմի հարցով, հակառակ դեպքում ամբողջ տարածաշրջանը կարող է խառնաշփոթ պատմության մեջ ընկնել», - ասել է զրուցակիցը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular