Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցեղասպանը փորձում է տուգանել զոհին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի հարցը նոյեմբերի 9-ի փաստաթղթում չի ֆիքսվել, որպեսզի հետագայում այն քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այս թեմայով 1or.am-ը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ՝ հասկանալու համար թե այս առումով Հայաստանը ինչ հնարավորություններ ունի։

— Պարոն Մանասյան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի հարցը նոյեմբերի 9-ի փաստաթղթում չի ֆիքսվել, որպեսզի հետագայում այն քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այս հարցով։

— Դե երեք համանախագահներն էլ համաձայն են, որ քննարկվի և հետևաբար քննարկվելու է։ Այստեղ շատ կարևոր է, թե Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ կմասնակցեն մեր ներկայացուցիչները, ենթադրում եմ, որ մեր ԱԳ նախարարը, ինչ ուղերձներով, ինչ մեսիջներով կգնա այնտեղ և կհաջողվի նրան այնուամենայնիվ ցույց տալ, որ ԵԱՀԿ-ն, որը միջնորդական առաքելություն է իրականացնում Ղարաբաղյան հակամարտության գոտում, գործ ունի զավթիցի հետ, զավթողական պատերազմի հետ, միջազգային իրավունքի խախտողի հետ և միջազգային իրավունքի մի սուբեկտի հետ, որի արտաքին քաղաքական վարքում բացի դիմացինի ցեղասպանությունից՝ քաղաքական որևէ այլ օրակարգ չկա։ Այդ երկիրը արդեն 100 տարուց ավելի է, սկսած 1918թ-ից, երբ թուրքերը ներխուժել են Անդրկովկաս, և կովկասյան թաթարներին մասնակից դարձրել հայկական ջարդերին: Այդ պահից ի վեր թուրքերի միջոցով ստացած պետականությունը գործում է հայերի ցեղասպանություն։ Դա եղել է 1918-ին, 1920-ին, խորհրդային տարիներին, քանի որ խորհրդային տարիներին է Նախիջևանը հայաթափվել, դա եղել է 1920-ից մինչև 1988-ը հայ բնակչությանը տարբեր կերպ տարածքներից դուրս մղելու ձևերով, եղել է 1988-ից՝ Սումգայթյան եղեռնով սկսած, որը ահա ավարտվել է նոր կոտորածով և այն տարածքների վերադարձով, որը ժամանակին ապօրինի ձևով մտցրել է իր սահմանները։ Եթե մեզ հաջողվի այս հակամարտության կերպարը ինչ որ ձևով մոտեցնել այս փաստին, այս ճշմարտությանը, ապա հնարավոր է այն վճիռները՝ որոնցով համանախագահները կպահանջեն Ադրբեջանից ազատել ապօրինի սահմանները։ Ադրբեջանը պետական հայտ է ներկայացնում իրեն պատճառած վնասների համար՝ սա նման է այն բանին, որ հանցագործը, ցեղասպանը փորձում է տուգանել զոհին և եթե մեզ հաջողվի նաև այս ուղերձը հիմնավորել, ինչի համար մեզ պետք են նաև լավ իրավաբաններ, ու ցավը այն է, որ մենք առայժմ խոսքից այն կողմ չենք գնում։ Ադրբեջանը արդեն ներկայացրել է, իսկ մենք նոր ենք մտածում թե ինչ պետք է անենք և դա ոչ միայն վերաբերում է այս վերջին իրադարձություններին, դա վերաբերում է իմ նշած տասնամյակների ընթացքին։ Եվ այս ամենի տեղ հասցնելը և դիվանագիտական արվեստի հարց է և մասնագիտական վարպետության հարց, որովհետև այդ բոլոր թղթերը պետք է հասկանալի և պարզ շարադրվի։

—Լավրովը նաև ասաց, որ Ռուսաստանն էլ մտադիր չէ ճանաչել Արցախի անկախությունը ու նաև ասաց, որ մտադիր չեն ՌԴ կազմ ներառել Ղարաբաղը։ Սա ի՞նչ է նշանակում։

— Դեպքերի, իրադարձությունների զարգացման այս փուլում նա այլ բան ասել չի կարող  և այս հարցը պետք է տեղափոխվի Մինսկի խումբ, որի կողմնակիցն է նաև ինքը, ինչի համար նա այլ բան ասել չի կարող։ Եթե այս հարցը տարվում է Մինսկի խումբ և Մինսկի խմբի համանախագահները համաձայն են, որ վերսկսվի բանակցությունները այս ձևաչափով, ապա նա ոչ մի ձևով չի կարող կանխորոշել Ղարաբաղի կարգավիճակը Մինսկի խմբի հանդիպումից առաջ։ Եվ հետո խոշոր երկրները այդ բոլոր քայլերը կատարում են զգուշավորությամբ և ոչ թե այնպես, ինչպես մենք վարվեցինք։

— Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն արդյոք կարող են ազդեցություն ունենալ ԼՂ ինքնորոշման հարցում։

— Գիտեք ԼՂ ինքնորոշման հարցը մինչ այս ուրիշ իմաստ ուներ, իսկ պատերազմի արդյունքում այլ իմաստ է ձեռք բերել։ Բաքուն ցույց տվեց, որ ԼՂ-ն իր կազմում լինել չի կարող, Բաքուն ապացուցեց, որ ինքը ցեղասպան պետություն է և մենք այդ հարցը պետք է առաջ տանենք։ Մենք ունենք փաստարկներ, որ ԼՂ-ն ոչ թե Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է, այլ զավթված տարածք է, որը բոլշևիկները տվել են Ադրբեջանին։ Մենք այս փաստերն ու փաստաթղթերը պետք է համակարգված ձևով ներկայացնենք աշխարհին և այդ դեպքում, իհարկե, մեր շանսերը մեծ են։ Մանավանդ, եթե շեշտադրումը այնուամենայնիվ մենք հետևողականորեն և գուցե կտրուկ ձևով կարողանանք  տանել դեպի ցեղասպանություն։

Սոնա Գիշյան

www.1or.am

«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
Ամենադիտված