ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաքրում են հետքերը. ինչո՞ւ է փոխվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի կազմը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, որով Հիմադրամի մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: Հիմնադրամի խորհրդի նշանակման կարգում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ, ըստ որոնց` մինչև սույն թվականի հունվարի 31-ը Կենտրոնական բանկը նշանակելու է խորհրդի չորս նոր անդամներ, որոնք իրենց հերթին կընտրեն ևս երկու անդամ։ 

Ինչպես գիտենք` վերոնշյալ հիմնադրամը ամիսներ առաջ հայտնվել էր սկանդալի կիզակետում, հարցը բարձրացվել էր նաև ԱԺ-ում, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը այդպես էլ չստացավ Նիկոլ Փաշինյանից իրեն հուզող հարցի պատասխանը՝ ինչպե՞ս է եղել, որ հիմնադրամին ուղղված շուրջ 2 միլիարդ դրամը այդպես էլ նշանակության վայր չհասավ: Փաշինյանը և իշխանությունները չցանկացան անգամ քննեն այդ հարցը և 2 միլիարդի պատմությունը պարզապես ջրվեց: Իսկ այսօր անչափ հապճեպ և հանրությունից գաղտնի օրենքի փոփոխություն անելով՝ Փաշինյանը ջրում է նաև հիմնադրամի խորհրդի անդամներին` այսպիսով մաքրելով հետքերը: Կասկած չկա, որ նոր անդամները լինելու են իշխանություններին ամբողջությամբ լոյալ կադրեր` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նրանց նշանակելու է իմքայլականների սրտի ԿԲ նախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular