ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կար իրավիճակ, երբ կարող էր լինել ռազմական էսկալացիա, որը անցում կկատարեր դեպի բուն Սյունիքի տարածք. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր հասցեին հնչող մեղադրանքները հաճախ իրար մերժող և իրար չեզոքացնող են։ Մի դեպքում մեզ մեղադրում են նրա համար, որ մենք տարածքներ ենք տվել, մյուս դեպքում մեղադրում են, որ տարածքները չենք տվել ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են ռազմական նոր էսկալացիան, այդ թվում՝ Սյունիքում կանխելու և Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար։ Ես իմ հեռուստաուղերձում էլ ասել եմ, որ այդտեղ կար իրավիճակ, երբ կարող էր լինել ռազմական էսկալացիա, որը անցում կկատարեր դեպի բուն Սյունիքի տարածք», - ասաց վարչապետը։

Նա ասաց, թե աղմուկ է բարձրացվում, որ Սյունիքից տարածքներ են զիջվել, ապա ավելացրեց, թե Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել։

«Սյունիքի էն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է 2010 թ. ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով», - հայտարարեց Փաշինյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular