Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական շահարկումներ․ Լենան տրորեց «կարմիր գիծը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապացուցման կարիք չկա, քանզի յուրաքանչյուրի համար պարզ է, որ այս իշխանությունը հետևողականորեն վարկաբեկում է ՀՀ անվտանգության կարևորագույն կառույցը՝ բանակը, այս ամենը մեկ անգամ ևս փաստվեց Լենա Նազարյանի վերջին հարցազրույցում։ Ի՞նչ էր նրա ասածը։ Եթե համառոտ, ապա՝ «պետք է հաշտվենք պարտության հետ», «շարունակենք ապրել խայտառակված ու ստորացված»։ Սա մատուցվում էր «18 տարեկան երեխաների» կյանքն իբր փրկելու ցինիկ երեսպաշտությամբ՝ իրագործելով բանակին և զինվորին հակադրելու հակապետական քաղաքական գիծը։ Վերոնշյալ անձը գուցե մոռացել է, որ իր «թավշյա» ղեկավարն էր այդ երեխաներին տանում ստույգ մահվան՝ թույլ տալով պատերազմի սանձազերծում, հրաժարվելով ՀԱՊԿ-ի աջակցությունից, ապա՝ պատերազմը դադարեցնելու առաջարկներից՝ բազմաթիվ այլ քայլերով ուղղորդելով մեզ դեպի պարտություն։

Փաստ է այն, որ բանակը զինվորներն ու սպաներն են։ Զինվորների գերակշռող մասը ժամկետային ծառայողներն են՝ 18-20 տարեկանները։ Պայմանագրային զինվորները ավելի փոքր մասն են կազմում։ Նկատի ունենալով ՀՀ աշխարհաքաղաքաղաքական կացությունը՝ անհնար է միայն պայմանագրային զինվորներով մեր անվտանգությունն ապահովել։ Գուցե նրանց վարձատրությունը կարելի է բարձրացնել և ծառայողների թիվն ավելացնել, բայց ամբողջությամբ նրանք չեն կարող փոխարինել ժամկետային զինծառայողներին։ Ուստի, ծնողների զգացումների շահարկմամբ, ցանկացած փորձ ժամկետային զինծառայության մասնակի վերացման կամ փոխարինման մասին պետք է արմատապես կասեցվի։ Ավելին, պետք է բացառել ժամկետային զինծառայությունից խուսափելու բոլոր հնարավորությունները, որ այսօր կան։ Զինծառայությունից ազատվելու միակ պատճառը պետք է լինի առողջականը՝ ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունը։ Կրթությունը արտասահմանում շարունակելու, բուհն ավարտելու, արտերկրից գալով և գումար վճարելով կամ որևէ այլ նմանատիպ պատճառով զորակոչից խուսափելը պետք է բացառվի։ Տարեկետումներն էլ պետք է լինեն առավելագույն կես կամ մեկ տարով, տվյալ ուսումնական հաստատությունը կամ ուսուցման տվյալ տարին ավարտելու նպատակով, որպեսզի բուհական կամ այլ ուսուցումը չդառնա զինծառայությունից խուսափելու «օրինական» ճանապարհ։ Բացառիկ դեպքերում միայն, որևէ ոլորտում աշխարհահռչակ անձի զինծառայության հարցը պետք է լուծվի կառավարության որոշմամբ։

Մյուս կարևոր դրույթն այն է, որ հարկ է դադարել 18-20 տարեկաններին որպես երեխա դիտարկելը։ Նրանք անցած պատերազմում հերոսության և սխրանքի բազմաթիվ օրինակներ են ցուցաբերել։ Զինծառայությունը այդ տղաներին պետք է դարձնի տղամարդ և զինվոր, որոնք պատրաստ են ցանկացած պահի պաշտպանել իրենց երկիրը, ժողովրդին և հարազատներին։ Բանակի պարտավորությունն է առավելագույնս մարտունակ և զինվորական մասնագիտությանը լավ տիրապետող զինվորներ պատրաստել, որպեսզի նրանք բարձր արդյունավետությամբ կատարեն իրենց մարտական առաջադրանքը, և չզոհվեն վատ պատրաստվածության կամ վատ ղեկավարման հետևանքով։ Ինչ մնում է բանակը և զինվորին հակադրելու իշխանական տիկնոջ և նրա նմանների բարբաջանքներին, ապա հարկ է իմանալ մի քանի պարզ ճշմարտություններ։ Բանակը ստեղծվում է երկրի անվտանգությունն ապահովելու համար, այն բաղկացած է հիմնականում զինվորներից։ Եթե զինվոր պետք է դառնան ոչ թե երկրի անվտանգությունը պաշտպանելու, այլ ասենք՝ լավ սնվելու կամ «երեխա» մնալու համար, ապա ավելի լավ է այդ երեխաները մնան տանը։ Որքան էլ ցավալի է, բայց պատերազմում նաև զոհվում են և յուրաքանչյուր զոհ մեզանից մեկի որդին է, եղբայրը կամ հարազատը։ Սակայն այդ պատճառով ասել, թե մենք չպետք է փորձենք հզորացնել մեր բանակը և անհրաժեշտության դեպքում վերականգնել մեր հայրենիքի կորուստները, նշանակում է բանակի դերը հավասարեցնել զրոյի։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ)Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. ՊետրոսյանԱյս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. ԽաչիկյանՌուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդկանց հայտնաբերել են. մանրամասներՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրտակարգ դեպք Պուշկին փողոցում. ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)«Գլխավորն է՝ չանցնել սահմանը. Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրից» ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. ԶախարովաԵս չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Նոր նշանակումներ՝ Մայր ԱթոռումԱրցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակներըՍիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել ԱրարատումՄանկապղծության դեպք՝ Վարդենիսում. 13-ամյա աղջկա են բռնաբարելԱրտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կան
Ամենադիտված