ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենի երդմնակալության օրը Թրամփը վաղ առավոտյան կմեկնի Վաշինգտոնից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունվարի 20-ի վաղ առավոտյան՝ պետության ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կմեկնի Վաշինգտոնից: Նյութը վերցրել ենք gazeta.ru կայքից:

Թրամփն իր կողմնակիցներին և նախկին աշխատակիցներին հրաժեշտ կտա Վաշինգտոնին մոտ գտնվող Մերիլենդ նահանգի Էնդրյուս ավիաբազայում: Հրաժեշտի արարողությանը հրավիրվածներին պարտավորեցրել են ներկա գտնվել առավոտյան ժամը 7:15-ին:

Այսպիսով, պետության ներկա ղեկավարը կխախտի իր իրավահաջորդին երդման արարողությանն ուղեկցելու դարավոր ավանդույթը: Փոխարենը նա առավոտյան մոտ 8:00-ին կլքի Սպիտակ տունը և կթռչի Ֆլորիդայում գտնվող իր Մար-Ա-Լագո կեցավայր:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular