ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանում տղաների եւ աղջիկների 70%-ը սեռական ոտնձգության է ենթարկվում դպրոցում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ղազախստանում մինչեւ 10 տարեկան տղաների 70%-ը սեռական ոտնձգության է ենթարկվում դպրոցում: Informburo-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի ֆեմինիստական լիգայի ղեկավար Եվգենիա Կոզիրեւան:

Նրա խոսքով՝ «աղջիկները ոտնձգության են ենթարկվում փոքր տարիքից մինչեւ թոշակի անցնելը»: «Խնդիրն այնքան մեծ է, որ ժողովուրդը կարծում է, որ այլեւս անհնար է համբերել, պաշտոնական քայլեր են անհրաժեշտ»,- նշել է նա:

Ֆեմինիստական լիգան հետազոտություն է կատարել՝ նպատակ ունենալով պարզել աշխատավայրում սեռական ոտնձգության առկայությունը: Կոզիրեւան պարզաբանել է, որ ուսումնասիրության ընթացքում հարցում են անցկացրել 18-56 տարեկան կանանց եւ տղամարդկանց շրջանում:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանանց եւ տղամարդկանց 70%-ն աշխատավայրում բախվել է սեռական կամ որեւէ այլ ոտնձգության: Կոզիրեւայի կարծիքով՝ հենց պետությունը պետք է պաշտպանի սեռական ոտնձգությունից տուժածների շահերը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular