Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր երկրի իշխանությունը իրեն պահեց անարգանքի արժանի իշխանության նման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Մարիա Պողոսյանի հետ` պարզելու համար թե իրավապաշտպանն ինչպես է գնահատում «Իմ քայլը» խմբակցության կողմից Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրվելու փաստը, ինչպես նաև անդրադարձ է կատարել գերիների խնդրին։

—Տիկին Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին՝ հաշվի առնելով, որ շատ հակասական են մոտեցումները այդ անձի վերաբերյալ:

— Ես շատ կարճ կասեմ, որ ընդհանրապես ԲԴԽ-ն Հայաստանում բացարձակապես գոյություն չունի։ Ներկայիս ԲԴԽ-ի ղեկավարը նշանակվել է Վանեցյանի թեթև ձեռքով, Վանեցյանն էլ նշանակվել է նույն Նիկոլ Փաշինյանի ու «Իմ քայլը» խմբակցության թեթև ձեռքով։ Ի՞նչն է ձեզ զարմացնում ։ Մինչև երկրորդ հարցին անդրադառնալը ես ասեմ իմ գնահատականը, իսկ ի՞նչ փոխեց ԲԴԽ ղեկավար Ռուբեն Վարդազարյանը, ո՞նց է դարձել ինքը ԲԴԽ նախագահ։ Ես էլ հարցնում եմ ձեզ և հանրությանը։ Մի մարդ, որ հայտնի է եղել մարդկանց վերաբերյալ կոնկրետ ապօրինի ներքին ու արտաքին դիտումներով, գաղտնալսումներով, օրենքի խախտումներով՝ նույն «Իմ քայլի» պատգամավորների թեթև ձեռքո՞վ չի դարձել ԲԴԽ նախագահ։ Եվ, երբ ես այս հարցի շուրջ կունենամ հանրության պատասխանը, նոր կքննարկենք մյուս հարցը։ Որովհետև, սա նույն «Իմ քայլը» պատգամավորներն են, նույն Նիկոլ Փաշինյանի նշանակած Արթուր Վանեցյանը և Արթուր Վանեցյանի նշանակած Ռուբեն Վարդազարյան և, ընդհանրապես, ԲԴԽ-ն այս կազմով պիտի գոյություն չունենա։ Այս կազմով կամ ընդհանրապես այլ կազմով, եթե ԲԴԽ նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

 —Կին գերիների մասով ՄԻԵԴ-ը ևս հաստատեց, որ ունենք 10-12 գերեվարված։ Միջազգային հանրությունից որևէ աջակցություն կարող ենք ստանալ գոնե կանանց շուտ վերադարձնելու համար և ինչ աշխատանքներ պետք է արվեն կառավարության կողմից։

— Ես խտրական մոտեցում չունեմ, կին թե տղամարդ և ինձ համար անհասկանալի է այն քաղաքացիական, հասարակության ներկայացուցիչների տվայտանքները, որոնք միայն կին գերիների մասին 70 օր անց են հիշում։ Բոլոր գերիների վերաբերյալ նոյեմբերի 13-ին ես գրավոր դիմել եմ հանրապետության դատախազին (չնայած դա էլ գոյություն չունի, որովհետև դա էլ է ՔՊ-ից ես իմ ով) և առ այսօր որևէ գործողություն, բացի Թաթոյանից ոչ ոք չի արել։ Այնպես որ ինձ համար կին, տղամարդ, երիտասարդ և առհասարակ նման բաժանում չկա։ Եթե այսօր ամբողջ հասարակությունը գնում է նրան, որ կանանց և տղամարդ հավասարություն է, բայց հիմա ես տեսնում եմ խտրական մոտեցում, որովհետև ինչ-որ կազմակերպություններ, նրա համար, որ կանանց իրավունքներով զբաղվեն և դրամաշնորհներ ստանան, վայնասուն են բարձրացրել կին գերիներով։ Ինձ համար բոլորը մարդ են, մարդ` homo sapiens, և բոլորի գերի ընկնելը ինձ համար հավասարապես ցավալի է։

—Հաշվի առնելով այն, որ Ալիևը հաշվի չի նստում միջազգային հանրության կարծիքի հետ, ինչ եք կարծում ,կան այնպիսի կառույցներ կամ երկրների առաջնորդներ, ովքեր կարող են ազդեցություն ունենալ Ալիևի վրա մեր գերիներին վերադարձնելու հարցում։

— Այսօր մեր երկրում, երկրի ղեկավարը իր հանրության կարծիքի հետ հաշվի նստում է՞, որ դուք այլ երկրների ղեկավարների մասին եք խոսում։ Իսկ մեր երկիրը միջազգային հանրության հետ հաշվի նստե՞ց, ո՞ւմ հետ հաշվի նստեց, որ մենք հիմա մարդկանցից սպասում ենք վերաբերմունք։ Մեր երկրի ղեկավարությունը իր սեփական ժողովրդի հետ հաշվի նստե՞ց, որ մենք ուրիշներին հարց ենք տալիս, թե Ալիևն ինչ է անում։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ի՞նչ է անում մեր երկրի ղեկավարությունը և հարգում են այն մարդուն, ով որ արժանի է հարգանքի, իսկ այսօր մեր երկրի իշխանությունը իրեն պահեց անարգանքի արժանի իշխանության նման և կարծում եմ, նույն միջազգային հանրությունը տեսնում է, թե ովքեր են ղեկավարում երկիրը։

Սոնա Գիշյան

1or.am 

Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․amԻնչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԵս համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. ՇարմազանովԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներինՍա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասինՏեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ ԴանիելյանԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետՈ՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան
Ամենադիտված