Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

19-ամյա Ստեփան Օգանեսյանը Մոսկվայի «Սպարտակի» հետ կմեկնի Դուբայ

Մոսկվայի «Սպարտակը» ներկայացրել է կազմը, որը բուժզննումից հետո կմեկնի Դուբայ՝ առաջին ձմեռային մարզումային հավաքին։

26 ֆուտբոլիստների թվում է նաեւ Ռուսաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի աջ եզրային կիսապաշտպան, 19-ամյա Ստեփան Օգանեսյանը, հաղորդում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ստեփան Օգանեսյանը ծնվել է Ռուսաստանի Մեժդուրեչենսկ քաղաքում, 2019-ից «Սպարտակի» համակարգում է, նորամուտը գլխավոր թիմում նշել է 2020թ․ հոկտեմբերին։

«Սպարտակի» կազմը

Դարպասապահներ․ Ակմուրզին, Մաքսիմենկո, Պոպլեւչենկով, Ռեբրով, Սելիխով։

Պաշտպաններ․ Այրտոն, Ջիկիա, Գապոնով, Եշչենկո, Ժիգո, Կուտեպով, Լիտվինով, Մոզես, Մասլով։

Կիսապաշտպաններ․ Բակալյուկ, Բակաեւ, Գլուշենկով, Զոբնին, Իգնատով, Կրալ, Մարկիտեսով, Օգանեսյան, Ումյարով, Ուրունով։

Հարձակվողներ․ Կոկորին, Լարսոն, Պոնսե, Սոբոլեւ, Ռոշա։

website by Sargssyan