Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Ադրբեջանում վնասի գնահատման գործընթացն արդեն սկսվել է». Ալիևը շարունակում է սպառնալ

«Ադրբեջանում վնասի գնահատման գործընթացն արդեն սկսվել է: Հայտնի միջազգային ընկերությունների միջոցով կկատարվի նյութական, մշակութային, բարոյական և բնապահպանական վնասների համապարփակ գնահատում, ինչը թույլ կտա Հայաստանին ներգրավել միջազգային դատարաններում», - այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսլամական աշխարհի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ICESCO) ղեկավար Սալիմ բին Մուհամեդ ալ-Մալիքի հետ հանդիպման ժամանակ:

Նա նաև մեղադրել է հայերին Արցախում «քրիստոնեական կրոնական հուշարձանների ծագումը փոխելու» մեջ:

«Նրանք փոխել են քրիստոնեությունը երկրպագող հին ուդիների կրոնական ժառանգության ակունքները: Նրանք Աղվանքի եկեղեցիները վերածել են հայկական եկեղեցիների: Այսպիսով, նրանք կատարել են բազմաթիվ հանցավոր գործողություններ»,- ասել է Ալիևը:

website by Sargssyan