Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Պատմության այս օրը (հունվարի 13)

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Ռուսական տպագրության օր, Լիտվա՝ Ազատության պաշտպանների օր, Շվեդիա՝ Սուրբ Կնուտի օր, Հնդկաստան՝ Լորիի փառատոնի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1856 – ծնվել է հայ խորհրդային գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ Երվանդ Շահազիզը:

1858 - Մոսկվայում, Ստ. Նազարյանցի խմբագրությամբ լույս է տեսել «Հյուսիսափայլ» ամսագիրի առաջին համարը:

1860 - Թիֆլիսում լույս է տեսել «Կռունկ հայոց աշխարհի» պարբերականը (խմբ. Մ. Աղաբեկյան):

1866 – ծնվել է գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ, մանկավարժ Գասպար Մալլարյանը:

- սկսել է հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական օրգան «Սիոն» թերթը:

1872 – ծնվել է հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը ։

1883 - Թիֆլիսում լույս է տեսել արևելահայ առաջին մանկական պատկերազարդ ամսագիրըՙ «Աղբյուրը» (խմբ. Տ. Նազարյան):

1913 – ծնվել է բանագետ Գրիգոր Գրիգորյանը:

1923 – ծնվել է քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը:

1934 — ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի կողմից սահմանվել է գիտությունների թեկնածուի կոչումը:

1956 – վախճանվել է հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանը:

1984 – վախճանվել է  մանկավարժ, հասարակական գործիչ Բենիամին Ժամկոչյանը:

1990 - Բաքվում սկսվել են խաղաղ հայ բնակչության զանգվածային ջարդերը:

1992 - Շահումյանովս գյուղի հրետակոծման ժամանակ ադրբեջանցիները առաջին անգամ օգտագործել են «Գրադ» կայանքներ:

1998 - Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը:

2004 - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նկատմամբ սպանություն նախապատրաստելու մեջ մեղադրվող Լևոն Աբրահամյանը դատապարտել է 6 տարվա ազատազրկման: 

2005 - տեղի է ունեցել Արարատյան հայրապետական թեմի «Իմ քահանա» համացանցային կայքի շնորհանդեսը:

2006 - «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հերքել է լուրը, թե թողնում է խմբագրի պաշտոնը և անդամագրվում է գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար: 

2020 - լուծարվել է Եղվարդի ծննդատունը, որի բուժաշխատողները բողոքի ակցիա են սկսել իրականացնել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

86 մ.թ.ա. — վախճանվել է հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ Գայ Մարիոսը: 1599 — վախճանվել է անգլիացի բանաստեղծ Էդմունդ Սպենսերը:

1625 - վախճանվել է հոլանդացի նշանավոր նկարիչ Յան Բրեյգել Ավագը:

1703 - Մոսկվայում լույս է տեսել առաջին ռուսական ամսագիրը` «Սանկտ-Պետերբուրգյան նորություններ»-ը:

1813 — ռուսական բանակը ցար Ալեքսանդր 1-ինի և գեներալ-ֆելդմարշալ Կուտուզովի ղեկավարությամբ անցել է Նեման գետը և սկսել Վարշավայի հերցոգության ազատագրումը Նապոլեոնից:

1831 - ծնվել է ռուս դիվանագետ, կրոնական-պահպանողական ուղղության նշանավոր մտածող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ, հրապարակախոս Կոնստանտին Լեոնտևը։

1832 – ծնվել է ռուս նկարիչ Իվան Շիշկինը:

1915 - Իտալիայի Ավեցցանո քաղաքում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 30 000 մարդ:

1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի Բեռլինի ճակատամարտի ժամանակ սկսվել է Արևելա-պրուսական գործողությունը:

1953 — ԽՍՀՄ-ում սկսվել են ձերբակալություններ այսպես կոչված  «բժիշկների գործերով»:

1970 — Բիաֆրիի կապիտուլացիայով ավարտվել է պատերազմը Նիգերիայում:

1985 - Եթովպիայում ուղևորատար գնացքի վթարի զոհ են դարձել 428 մարդ:

1987 - ծնվել է ռուս նշանավոր թենիսիստուհի, թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն Մարիա Շարապովան:

1991 - խորհրդային զինված ուժերը գրոհելով գրավել են Վիլնյուսի հեռուստակենտրոնը՝ սպանելով տասնչորս մարդու։

2012 - Իտալիայի ափերի մոտ տեղի է ունեցել 4234 ուղևոր ունեցող  Costa Concordia օվկիանոսային զբոսանավի վթարը։ Զոհվել է երեսուն մարդ, երկուսը՝ անհետ կորել են։

2015 — Դոնբասյան պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ավտոբուսի գնդակոծություն Վոլնավախայի մոտ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

website by Sargssyan