ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվեդիայի Սուրբ Յոհաննեսի անվան կամերային երգչախումբը համերգներով հանդես կգա Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ

Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 7-ին տեղի կունենա Շվեդիայից ժամանած Սուրբ Յոհաննեսի անվան կամերային երգչախմբի (գեղարվետական ղեկավար և դիրիժոր` Կարին Օլդգրին), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան), և «Սպեղանի» երգչախմբի համատեղ համերգը` «Եղիցի լույս» խորագրով: Համերգի կազմակերպմանն աջակցել է Հ այաստանում Շվեդիայի թագավորության դեսպանությունը՝ ի դեմս դեսպանատան ներկայացուցիչ Մարթեն Էնբերգի։
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանում շրջագայության ծրագրի շրջանակում, մայիսի 4-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Շվեդիայի Սբ Յոհաննեսի անվան կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Կարին Օլդգրինը վարպետության դասեր է անցկացրել հայ երիտասարդ երաժիշտների և երգիչների համար: Մայիսի 5-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Սպեղանի» երգչախմբի հետ համատեղ համերգը:

Մայիսի 6-ին, Շվեդիայի կամերային երգչախումբը ելույթ կունենա Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular