ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լերա Կուդրյավցևան վարակվել է կորոնավիրուսով

ՄՇԱԿՈՒՅԹ

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան վարակվել է կորոնավիրուսով։ Նա այդ մասին գրել է իր Instagram-ում։

Կուդրյավցևայի խոսքով՝ Ամանորից առաջ հիվանդացել է դուստրը` Մաշան, և այդ պատճառով ընտանիքը տոնը դիմավորել է առանց բազմաթիվ հարազատների։ Հիմա աղջիկն արդեն ապաքինվում է։

Հաղորդավարուհին որոշել է արձակուրդն անցկացնել Դուբայում։ Ուղևորությունից առաջ նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, թեստի արդյունքը դրական է եղել։ Հեռուստաաստղը ստիպված է եղել չեղարկել ուղևորությունը։

Կուդրյավցևան նշել է, որ հիվանդությունը թեթև է տանում։ Օգտատերերը նրան առողջություն են մաղթել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular