Փոխարժեք՝
484.3
$
516
8.65

Մխիթարյանի հանելուկային գործը. Marca-ի անդրադարձը

Իսպանական «marca» պարբերականն անդրադարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` թիմի հայտացուցակից դուրս մնալուն:

«ՄՅՈւ-ն ամռանը 40 մլն եվրո է վճարել Հենրիխ Մխիթարյանի համար: Նախորդ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը Թոմաս Տուխելի գլխավորությամբ կատարել էր 32 արդյունավետ փոխանցում, ինչպես նաև դարձել 23 գոլի հեղինակ:

«Ճիշտ որոշում ենք կայացրել: Եթե հրաժարվեինք, ապա ֆուտբոլիստը 2017 թվականին կհեռանար ազատ գործակալի կարգավիճակով»,- ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն:

Մխիթարյանը նույնպես չէր թաքցնում Պրեմիեր լիգայում հանդես գալու իր ցանկությունը. «Անհամբեր սպասում եմ այդպիսի պատմություն ունեցող առաջնությունում հանդես գալուն: Շնորհակալ եմ ակումբին ու Ժոզե Մոուրինյուին վստահության համար»:

Այն ընթացքում, երբ «Բորուսիան» ուժեղացնում էր կազմը մի քանի երիտասարդ հիանալի ֆուտբոլիստներով, Մխիթարյանը փայլում էր մրցաշրջանի առաջին խաղում` «Ուիգանի» դեմ դառնալով գոլի հեղինակ: Մի քանի օր անց տեղի ունեցավ նրա պաշտոնական նորամուտը` մեկ րոպե «Լեսթերի» հետ խաղում: Աստիճանաբար Մխիթարյանն ընթացք հավաքեց: Պրեմիեր լիգայի առաջին երկու հանդիպումներում 15-ական րոպե, մյուս խաղում` 30 րոպե: Մեկնարկային կազմում առաջին խաղը Հենրիխն անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ:

Ընդմիջմանը Մոուրինյուն որոշեց փոխարինել նրան. «Հիասթափված եմ մի քանի ֆուտբոլիստների ելույթներով, որոնք ազդեցին թիմի ընդհանուր մակարդակի վրա»:

Խաղերի հայտացուցակից Մխիթարյանի դուրս մնալն անհանգստություն առաջացրեց երկրպագուների շրջանում: Ինչո՞ւ չօգտագործել ամռան ամենաթանկ տրանսֆերներից մեկին»,- հարցնում էին ֆանատները: Որպես պատճառաբանություն Մոուրինյուն հայտնեց հայ ֆուտբոլիստի` Պրեմիեր լիգային հարմարվելու համար ժամանակի անհրաժեշտությունը. «Որոշները շատ հեշտ են անում դա, իսկ մյուսներից շատ ժամանակ է պահանջվում: Միկիին ժամանակ է պետք, որպեսզի դառնա լավագույն ֆուտբոլիստներից մեկը, որը նա կարող է լինել: Հենրիխի պարագայում այդ գործընթացն ընդհատվեց վնասվածքի պատճառով, որը կանգնեցրեց նրա էվոլյուցիան: Կարծում ենք` վաղ թե ուշ դրա հետ խնդիրներ չեն լինի»:

Նախորդ հինգշաբթի Մխիթարյանը երեսուն րոպե ժամանակ ստացավ «Ֆեներբահչեի» հետ: Կիրակի սակայն նա կրկին դուրս մնաց հայտացուցակից: «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո ընդամենը 133 րոպե, «Մխիթարյանի գործը» շարունակում է հանելուկային մնալ»,- գրում է պարբերականը:

loading...
website by Sargssyan