ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ նվիրել այս տարի. մի տուփ հոգատարություն Ձեր սիրելիներին

ՄՇԱԿՈՒՅԹ

Ամանորն այն ժամանակաշրջանն է, երբ մենք հնարավորություն ենք ստանում ցույց տալ մեր սիրելիներին, որ շնորհակալ ենք իրենց ներկայության համար: Եվ այս տարի է՛լ ավելի կարևոր է միմյանց նվիրել սեր և հոգատարություն: Եկեք այս անգամ դուրս գանք պարզապես ճոխ սեղանով Ամանորը դիմավորելու սովորույթից և ուշադրություն դարձնենք այն փոքր, բայց միևնույն ժամանակ կարևոր տարրերին, որոնք իսկապես կդարձնեն այդ օրն անմոռանալի։
Ճիշտ ընտրված նվեր-հավաքածուն կջերմացնի Ձեր հարազատների երեկոն և կպարգևի վառ ժպիտ, չէ՞ որ մեկ նվերը լավ է, բայց նվերներով լի մի ամբողջ տուփը՝ էլ ավելի լավ: Ձեզ ենք ներկայացնում ամանորյա ունիկալ նվերների հավաքածուները, որոնց շնորհիվ Դուք ոչ միայն կզարմացնեք սիրելիներին, այլև կխնայեք Ձեր ժամանակն ու նյարդային համակարգը։

Մոռացեք վերջին պահին հուսահատությունից գնված «բոնբոներկա կամ սափրվելու փրփուր» տալու մասին: Նոր բույրը կհանդիսանա հիանալի սկիզբ Ամանորի համար: Օծանելիքի կամ լոգանքի անուշաբույր նվեր-հավաքածուները միշտ էլ էլեգանտ և լավ նվերի տարբերակ են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։

Օծանելիք փնտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն ապրանքանիշը, այլև նրա ապագա օգտագործողի ոճը, տարիքը և անգամ սոցիալական կարգավիճակը: Օրինակ՝ երիտասարդ աղջիկները սիրում են թեթև ծաղկային և մրգային երանգներով բույրեր: Իսկ տարիքով կանայք գերադասում են արևելյան բույրերը մըշկընկույզի նոտաներով, որոնք արոմատը դարձնում են ավելի ցայտուն և ինտենսիվ։

Անուշաբույր նվեր-հավաքածուների լայն ընտրանի կարող եք գտնել MaryParfume կայքում: 

Սակայն հիշեք, ինչքան էլ անուշաբույր լինի օծանելիքը, սխալ համադրությունը կարող է լիովին չեզոքացնել էֆեկտը կամ հանգեցնել տհաճ արդյունքի։ Նմանատիպ վառ օրինակ է, երբ մարդիկ փորձում են կոտրել շորերի և մաշկի հետ սերտաճած սիգարետի ծխի հոտը՝ չափից դուրս շատ օծանելիք ցանելով։

Ձեզ ենք ներկայացնում ծխելուն նորարարական այլընտրանքը՝ IQOS Ամանորի նվեր-հավաքածուն։ Ծխախոտի տաքացման այս համակարգը, ինչպես և հուշում է անվանումը, չի այրում ծխախոտն, այլ տաքացնում է այն մինչև 350°C։ Արդյունքում չկա սիգարետի ծուխ, վերջինիս տհաճ հոտն ու պասիվ ծխելու վտանգը։ Բացի տեխնիկական առավելություններից, այս ունիկալ նվեր-հավաքածուն ունի էլեգանտ տեսք և իր մեջ է ներառում սարք ու աքսեսուարներ՝ կախված ընտրած հավաքածուից։ Լինենք հոգատար մեր հարազատների նկատմամբ և տաքացնենք նրանց Ամանորը։

Մեկ այլ իդեալական տարբերակ է հատուկ գուրմանների համար SayCheese նվեր-հավաքածուն: Այս յուրահատուկ և համեղ նվերը կդարձնի ամանորյա երեկոն ավելի հետաքրքիր: Պանիրների լայն ընտրանին թույլ կտա համային ճանապարհորդյություն կատարել դեպի աշխարհի տարբեր ծայրեր, դե իսկ գինին կապահովի լավ տրամադրություն: Բացի այս հավաքածուից կա նաև Cheesemas Box յուրահատուկ նվերը մի փոքր այլ պարունակությամբ, սակայն նույն պանրային Ամանոր կոնցեպտով։

Saycheese.am կայքում կարող եք գտնել նմանատիպ հավաքածուների լայն ընտրանի։

Ավելին՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular