Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում դաժանորեն ծեծվել է նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոսկվայի ռեստորաններից մեկում գործարար հանդիպման հրավիրված Երևանի Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը (Շտիրլից Աբո) դաժանորեն ծեծի էր ենթարկվել 7–8 հրավիրյալների կողմից:

Իր տղաների հետ կապված քրեական պատմությունների հետևանքով պաշտոնից հեռացած Երիցյանը որոշել էր վաճառել Երևանում գտնվող իր բոլոր բիզնեսներն ու անշարժ գույքը: Նախնական պայմանավորվածության համաձայն` նա իր օբյեկտներն ու անշարժ գույքի մեծ մասը վաճառեց հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանին` 10 միլիոն դոլարով:

Ավելի ճիշտ` պատրաստվում էր վաճառել: Փաստաթղթերն էր նախապատրաստում: Հենց այդ ժամանակ այս գործում «հայտնվեց» ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, որը հավանել էր Բաբայան փողոցում գտնվող Ալբերտ Երիցյանի մեկ ընդհանուր մուտքով երկու երկհարկանի առանձնատները` իրենց տարածքներով:

Այս խճճված պատմությանը սկզբից մինչև վերջ Գասպարյանը երբեք անձամբ չի առնչվել: Նրա ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանն է վարել բանակցությունները Երիցյանի հետ: Հենց սկզբից Ալբերտ Երիցյանը տունը գնահատել է երեք միլիոն դոլար: Գինն իջեցնելու բանակցությունները ոչ մի հաջողություն չեն ունեցել: Վովա Գասպարյանի ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանը (նա ժամանակին Վ. Գասպարյանի տեղակալն էր զինվորական ոստիկանությունում, այնուհետև շեֆի հետ գնաց ոստիկանություն) շեֆին զեկուցում է, որ Շտիրլից Աբոն «փեշի քարը չի թափում» և տան համար երեք միլիոն է պահանջում:
Եվ այստեղ հայտնվում է գործարար Սիլվա Համբարձումյանն ու խոստանում է առանձնատունը վաճառել երկու միլիոնով: Քանի որ Երիցյանի բիզնեսներն ու անշարժ գույքն ինքն է գնում, Սիլվան համարում է, որ տունը կարող է ինքը վաճառել:

Սա հարմար տարբերակ էր, և Վովա Գասպարյանը Հայկ Ստեփանյանի միջոցով Սիլվային է փոխանցում մեկ միլիոն չորս հարյուր հազար դոլար (1400000)` որպես կանխավճար` բեհ: Սակայն Ալբերտ Երիցյանը չի համաձայնվում, նա պնդում է իր գինը` երեք միլիոն:
Քանի որ ֆինանսական դժվարություններ ուներ, Երիցյանը իր ընկերոջը` գործարար Աղասի Դանիելյանին համոզում է այդ բնակարանը գրանցել իր անունով, և բանկում տունը գրավ դնելով, Դանիելյանի անունով մեկ միլիոն հինգ հարյուր հազար դոլար վարկ է վերցնում: Երիցյանը խոստանում է ամեն ամիս «փակել» վարկը:

Այդ ընթացքում, համարելով, որ տունն արդեն իրենն է, Վլադիմիր Գասպարյանը ամբողջությամբ քանդում է առանձատունը և տեղը նորն է կառուցում:

Ալբերտ Երիցյանն իր հերթին չի կարողանում վարկը փակել, և այստեղ սարսափելի ծանր պատմության մեջ է ընկնում գործարար Աղասի Դանիելյանը, ում անունով Երիցյանը վարկ էր վերցրել: Այժմ Աղասին դատի է տվել Երիցյանին` խարդախության մեղադրանքով:
Իսկ ի՞նչ եղավ առանձնատան պատմությունն ու փողերի հարցը: Նախ` բանկում գրավ դրված տունը այլևս չկար (Վ. Գասպարյանը քանդել էր այն ու նորը կառուցելով, գրանցել բարեկամի անունով):

Բանկը չէր կարող գրավի դիմաց տունը խլել: Միջնորդներից Հայկ Ստեփանյանն այլևս չկար, նա մշտական բնակության էր մեկնել ԱՄՆ: Եվ այստեղ նորից Ալբերտ Երիցյանը պահանջում է իր երեք միլիոնը:
Նոր բանակցություններ են սկսվել` նոր մարդկանցով: Այս գործում այնքան անվանափոխություններ են եղել, մեկի տունը այսինչ բանի դիմաց գրել են մեկ ուրիշի անունով, մի օբյեկտը այսինչ գույքի դիմաց տվել են մյուսին, արդյունքում գործող անձինք շատացել են, իսկ արդյունքը` զրո:

Ի վերջո, որոշվել է Ռուսաստանի Մոսկվայի տարածքում ինչ–որ մի մեծ հողակտոր տալ Ալբերտ Երիցյանին ու հարցը փակել:

Համաձայնության են գալիս: Ալբերտ Երիցյանը մեկնում է Մոսկվա` տարածքը վերցնելու: Պայմանավորվում է ինչ–որ մարդկանց հետ և գնում Մոսկվայի ռեստորաններից մեկում նրանց հանդիպելու:

Եվ այստեղ նրան դաժան ծեծի են ենթարկում: Նա չի էլ հասցնում բանակցություններ սկսել: Ստիպված փախնում է Երևան...

Ասում են Վլադիմիր Գասպարյանն այս ամենից անտեղյակ է: Նա ժամանակին գնել է այս տարածքը, տունը քանդել` նորը կառուցել: Մանրամասներին տեղյակ չէ: Իմանալով, որ ինչ–որ խնդիրներ կան, հանձնարարել է պարզել: Մի խոսքով` բարեխիղճ ձեռք բերող է (իրավաբանական այսպիսի ձևակերպում կա): Այս ամենի արդյունքում ամենից շատ տուժածը «չուժոյ պախմել» Աղասի Դանիելյանն է, նրա «վզին» է Երիցյանի` բանկից վերցրած մեկուկես միլիոն դոլարի վարկը:

Նա այժմ դատի է տվել Ալբերտ Երիցյանին` խարդախության մեղադրանքով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяМастер-класс беспринципности от Никола ПашинянаЭкономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянИзбитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в Армению
Самое популярное