ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Die Welt․ Եվրոպան կախման մեջ է հայտնվել Էրդողանից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի հետ կնքելով միգրանտների մասին գործարք՝ Եվրոպան կախման մեջ է ընկել Էրդողանից, սնելով նրա ամենազորության նկրտումները ։ Թուրքիան վերածվում է բռնապետության, արձանագրում է Die Welt –ի հոդվածագիրը ու խոսում այն մասին, որ նման միտումը դրամատիկ է նաեւ Գերմանիայի համար։

«Ընդդիմադիր քաղաքական գործիչներին կալանավորում են գիշերվա կեսին, լրագրողներին նետում ճաղերի հետեւ, խմբագրություններ են փակում, ինտերնետը արգելափակում։ Թուրքիայի բարեկամների վախն այն առթիվ, որ Էրդողանը կարող է երկիրը նախագահական հանրապետության վերածել, չնչին է թվում այն վտանգի համեմատ, ինչ երկրին սպառնում է իրականում․ Թուրքիան բռնապետության է վերածվում»,- ասվում է հոդվածում։

Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիների համար, որոնք քրդական ու թուրքական արմատներ ունեն, դա դառնում է ողբերգություն, իսկ Թուրքիայի նկատմամբ դաշնային կառավարության քաղաքականությունը վերածվում է ֆարսի։

«Երբ Էրդողանը նոր էր սկսել ոչ ժողովրդավարական միտումներ դրսեւորել երկրի կառավարման ոլորտում, Մերկելը նրան խստորեն քննադատում էր»,- նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ այսօր Բեռլինը զգուշավորություն է դրսեւորում իսլամականության նկատմամբ։

«Հիմնական սխալը անցած տարի են գործել։ Թուրքիան ՆԱՏՕ-ի մասով դաշնակից է։ Աշխարհքաաղքականության տեսակետից երկիրը միշտ Արեւմուտքի անփոխարինելի գործընկերն է լինելու։ Բայց սխալ էր Էրդողանին վերագրել միգրացիոն ճգնաժամում ԵՄ փրկչի դերը, դրանով իսկ սնելով ամենակարողության մասին նրա ֆանտազիաները»,- վստահ է հեղինակը։

«Այս պահից սկսած Էրդողանը ստիպում է եվրոպացիներին բարձր գին վճարել այն բանի համար, որ սիրիացիներին, աֆղաններին, պակիստանցիներին, ու Հյուսիսային Աֆրիկայից եկած միգրանտներին չի թողնում Գերմանիա հասնել։ Միլիարդները, որոնք արդեն ուղարկվել են ավտոկրատին, դեռ կարելի է «մարսել», բայց ահա քաղաքական զիջումների գնալ այլեւս չի կարելի»,- արձանագրում է լրագրողը։ Նրա կարծիքով Թուրքիայի համար վիզային ազատականացման մասին խոսք կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Անկարան իր օրենսդրությունը մոտեցնի իրավական պետության չափորոշիչներին։

Եթե Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկումը, էլ չասենք ԵՄ-ին նրա անդամակցությունն այն պայմանն է, որի դեպքում Թուրքիան կկատարի փախստականների վերաբերյալ գործարքը, ուրեմն այդ գործարքը պետք է անվավեր ճանաչել, ամփոփում է հոդվածագիրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular