ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ․ Մոսուլում ԻՊ զինյալները 1600 խաղաղ բնակիչների են պատանդ առել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ զինյալները 1600 քաղաքացիական անձանց են պատանդառել ու օգտագործում են նրանց որպես կենդանի վահան՝ կառավարական զորքերի ու նրանց դաշնակիցների օդային ռմբակոծությունների ժամանակ։ Այս մասին Ժնեւում ճեպազրույցի ժամանակ պատմել է Մարդու իրավունքներով գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին։

ՏԵղեկություն է ստացվել այն մասին, որ ԻՊ-ն Թալ Աֆարում քրդերի, եզդիների ու շիա մուսուլմանների համայնքներից 400 կանանց է պատանդառել։ ԻՊ զինյալները շարունակում են պատանդների զանգվածային մահապատիժները։ Եվ այսպես ՄԱԿ-ը տեղեկություն է ստացել մի քանի օր առաջ Մոսուլի արվարձանում 180 նախկին պետծառայողների սպանության մասին։ Մտավախություններ կան, որ բուն Մոսուլում ահաբեկիչները մոտ 200 մարդու են սպանել։ Հիմա Վարչությունը փորձում է ստուգել այդ տեղեկությունը։

Նաեւ հաղորդագրություններ են ստացվել, որ ԻՊ բեռատարները Համմամ ալ Ալիլ քաղաքի բնակիչներին Թալ Աֆար են տանում։ Որոշ ընտանիքների ասել են, որ նրանց Սիրիա են տանում։

Ռավինա Շամդասանին հայտնել է, որ ահաբեկիչները բռնի հավաքագրում են 9-10 տարեկան երեխաների ու նրանց զինյալ դարձնում Մոսուլում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular