Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտի կարգավիճակը կարող է որոշվել Մոսկվայի և Բաքվի կողմից առանց Երևանի մասնակցության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

iarex.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևն հայտարարել է, որ ««Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» հասկացությունն այլևս գոյություն չունի»: Նա կրկնել է այն, ինչ Իլհամ Ալիևը նախապես ասել էր ժողովրդին ուղղված իր ուղերձում, որտեղ խոսել էր «ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման» մասին նշելով, որ «այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի», իսկ «Լեռնային Ղարաբաղում բնակվողները Ադրբեջանի քաղաքացիներ են»: Ձևական տեսանկյունից այս ասածներին անհնար է հակադարձել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական հեռուստատեսությանը տված իր հայտնի հայտարարությունում նշել է, որ նույնիսկ Հայաստանը հրաժարվել է ճանաչել Ստեփանակերտի անկախությունը, ինչը նշանակում է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է»: Բայց Հաջիևի այդ մասին հիշեցումն ուշագրավ է այն փաստով, որ դա արվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների Բաքու ժամանելու նախօրեին: Եվ անմիջապես լուրջ ինտրիգ է ծագում:

Ալիևի հետ հանդիպմանը ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին ասել է, որ խումբը Բաքու է ժամանել Ադրբեջանի ղեկավարության հրավերով, հակառակ դեպքում այցը տեղի չէր ունենա, և որ խումբը «հասկանում է ընթացիկ իրավիճակի նոր օրակարգը և կարող է առաջարկել իր գործողությունների նոր ծրագիրը»: Ալիևը պատասխանել է շատ կոշտ․

«Ես ԵԱՀԿ Մինսկի խմբին այցելության չեմ հրավիրել», բայց երբ ինձ ասացին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես ասացի. «Թող գան, ես դեմ չեմ: Միգուցե նրանք ինձ ասելու բան ունեն»: Ի՞նչ կարող են նրանք ասել: Լեռնային Ղարաբաղի պատերազմը դադարեցնելու մասին Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև եռակողմ համաձայնագիրը հիմնովին փոխել է իրավիճակը տարածաշրջանում և փակագծերից դուրս թողել հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին բոլոր տեսական զարգացումները: «Նրանք (Հայաստանը) իրենց կամքով չէին ստորագրի,- հստակեցրել է Ալիևը,- մենք ենք նրանց պարտադրել, այլ ոչ թե Մինսկի խումբը: Մենք և նախագահ Պուտինը: Սա իրականություն է: Եթե չլիներ Պուտինի միջամտությունն ու ջանքերը, ապա այսօր իրավիճակը, հավանաբար, այլ կլիներ»: Այլ կերպ ասած «հակամարտությունն արդեն պատմություն է դարձել»: Եվ նաև. «Մենք պարզապես կարծիքների ընդհանուր փոխանակում ենք իրականացրել: Ինչպիսի՞ն կարող է լինել խաղաղապահների կազմը: Ո՞ր երկրները կարող են ներկայացնել այն: Դրանք պետք է հարևան երկրներ լինեն, թե՞ համանախագահող երկրներ: Կարծիքները տարբեր են եղել: Անձամբ ես այս մասին երբեք իմ կարծիքը չեմ հայտնել, քանի որ դրա համար դեռ շուտ է եղել: Նախ պետք է լուծել հակամարտությունը: Մենք երբեք չենք առարկել խաղաղապահների հարցով: Մենք ասել ենք այո, թող խաղաղապահները գան և որոշ ժամանակ պաշտպանեն խաղաղ բնակիչներին, հայերին և ադրբեջանցիներին: Հենց այդ էլ տեղի է ունեցել: Ներկայումս Ռուսաստանը խաղաղապահ գործողություններ է իրականացնում, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը սատարում են դրան»:

Ճիշտ է այն, որ ոչ բոլորն են կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը որպես հյուր մասնակցել է Բաքվում անցկացվող զորահանդեսին, ասել է, որ «այս տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը չի ավարտվել»: Ըստ նրա, պայքարը, որը տարվում է քաղաքական և ռազմական հարթություններում, կշարունակվի նաև շատ այլ ճակատներում: Իհարկե, այստեղ խոսք է գնում առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին: Միևնույն ժամանակ, Էրդողանը ակնարկել է Երևանում «վրեժխնդիր ուժերի» առկայության հավանականության մասին, որոնք, ըստ թուրքական Duvar պարբերականի «կարող են արտաքին աջակցություն գտնել Արևմուտքում»՝ մատնանշելով առաջին հերթին Ֆրանսիան, որի խորհրդարանը ուշացած, բայց որոշում է կայացրել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Բայց, իհարկե, դա կախված կլինի Փաշինյանի ռեժիմից կամ այն շրջանակներից, որոնք տապալելու են Փաշինյանի ռեժիմը»,- հստակեցնում է Ալիևը,- կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է ուղղակիորեն ուղերձ հղի Հայաստանին»:

Կա նաև մեկ այլ տարբերակ: Ավելի վաղ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հայկական ենթաէթնոսի անվտանգության երաշխավորն է եղել: Հիմա, փաստորեն, այդ առաքելությունը անցել է Ռուսաստանին: Որոշակի պայմաններում Մոսկվան և Բաքուն կարող են երկկողմ և, հնարավոր է, Ստեփանակերտի իշխանության ներգրավմամբ, լուծել այդ խնդիրը առանց Երևանի մասնակցության: Ավելին, Ադրբեջանի տարածքով Լեռնային Ղարաբաղի հետ շփվելու հնարավորություններ կան: Միևնույն ժամանակ, դեռ դժվար է խոսել Ստեփանակերտի կարգավիճակի վերաբերյալ հնարավոր որոշումների մասին: Բայց անվիճելի է, որ դրանք անսովոր կլինեն, և շատ բան կախված կլինի տարածաշրջանում, և ոչ միայն Անդրկովկասում, իրադարձությունների հետագա զարգացումից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Արման Թաթոյանը միացավ շարժմանը Ի՞նչ սպասել Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումից. քաղաքագետի վերլուծությունըՄինչև -1, -2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինի ՀՀ-ումԱդրբեջանցիների շարժ է նկատվում․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանին բարեկամաբար հրավիրում են Բաքու Կրեմլում մեկնարկել է Պուտինի երդմնակալության արարողությունը. ՈւՂԻՂ Ղրիմի հայկական դպրոցի սաները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմի վետերանների շիրիմներին Գրանցվել է -0,2°C ջերմաստիճան. ձյուն է տեղումԹշնամու առաջ բացում են Հայաստանի դարպասները՝ ճոռոմաբանելով ինչ-որ տարօրինակ «ստոլբի» մասին․ Վարդան Ոսկանյան Նամիբիան հրաժարվել է ընդունել միգրանտներին Մեծ Բրիտանիայից. ի գիտություն ՀայաստանիՄայիսյան ձյուն՝ Հայաստանում Քաղաքագետը նշել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կնքելու պայմանըԼարսը փակվեց5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելուԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Հայաստանում ապրիլ ամսին նվազել են ոչ պարենային ապրանքների գները Ինչ վիճակում է երեկ վիրավորում ստացած զինծառայողը Հայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Բազալտե քարը ընկել է 26-ամյա երիտասարդի գլխին, նա հիվանդանոցում մահացել է1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշկեկյան արձանագրությունը. պատմության այս օրը (07 մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»«Երկար սպասված» սահմանազատումը. ի՞նչ է իրականում կատարվում հայ-ադրբեջանական սահմանինՀայկական թատրոնները կմասնակցեն միջազգային հեղինակավոր փառատոնիՏաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում. կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը Ռուբլին թանկանում էՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. հայտնի է պատճառը Այսօր 17:30-ին մի խումբ բժիշկներ ավտոերթով մեկնելու են Չարենցավան՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը աջակցություն հայտնելու և օրհնություն ստանալուԱրևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»ՃՏՊ Գեղարքունիքում․ հոսպիտալացվածներ կան Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում․ նախագիծ․ «Փաստ»Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ»Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու․ «Հրապարակ» Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ» Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով․ «Հրապարակ»
Ամենադիտված