ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ուղերձի՞ է պատրաստվում. Հ1-ի շրջիկ տեխնիկան կանչվել է վարչապետի կեցավայր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Արդեն տեղեկացրել ենք, որ այս պահին ոստիկանությունը ուժեղացված ռեժիմի է բերվել, ոստիկանական զորքեր և ԱԱԾ ուժեղացված համապատասխան ստորաբաժանումներ են կուտակվում կառավարական առանձնատների դիմաց և կառավարության գլխավոր մասնաշենքում:

Տեղեկություններ կան նաև, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հետ հանդիպում է ընթանում հենց այս պահին՝ վարչապետի կեցավայրում: Ըստ աղբյուրի, ներսում թեժ քննարկումներ են, որը կապ ունի այսօր Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ։

Քիչ առաջ 1or.am-ի աղբյուրը հայտնեց, որ կառավարական ամառանոց է կանչվել նաև Հանրային հեռուստատեսության՝ տարբեր կետերից եթեր ապահովող շրջիկ ստուդիան: Ենթադրվում է, որ տեխնիկան կանչվել է ուղերձ հեռարձակելու նպատակով:

Արամ Ամիրյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular