ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օբաման մեկ տարով երկարացրել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների գործողությունը: Ինչպես նշվում Է Սպիտակ տան կայքում զետեղված հաղորդագրության մեջ, խոսքը վերաբերում Է այն պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ն Իրանի դեմ սահմանել Է 1979 թվականին այն բանից հետո, երբ Իրանական հեղափոխության ժամանակ ամերիկացի 50 դիվանագետներ հայտնվեցին իրանական գերության մեջ:

«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռեւս չեն վերադարձել բնականոն հուն, եւ Իրանի հետ 1981 թվականի հունվարի 19-ի պայմանավորվածությունների կատարման գործընթացը շարունակվում Է մինչ այժմ: Այդ պատճառով 1979 թվականի նոյեմբերի 14-ին երկրում հայտարարված արտակարգ դրությունը պետք Է ուժի մեջ մնա»,- նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular